ՔԱՆԻ ԿԱՆ ՄԵՐ ՄԱՅՐԵՐԸ՝ՇԵՆ ՈՒ ՀԶՈՐ Է ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ. ՀԵՐՈՍ ԱՐԱՄԱՅԻՍ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՄԱՅՐԸ՝ ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՄԵՋ ՄԻԱՅՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ Է ՍԵՐՄԱՆԵԼ
Նայելով այս տեսանյութը և՛ ցավ եմ ապրում,և՛ հուզմունք,և՛ հպարտություն ...
Ինչքան դժվարությունների միջով է անցել հայ ազգը,ինչքան արցունք է տեսել, բազմաթիվ զոհեր...Ամեն հայի աչքերում կան պատկերներ,հիշողության մեջ` պահեր, որոնցով անցել է նա, որը իր հոգում ցավ է թողել, ու ամեն անգամ հիշելուց այդ աչքերը կրկին արցունքով են լցվում: Սու՛տ է, որ ասում են ժամանակը բուժում է, ժամանակը ոչինչ չի բուժում, հայի վերքն դեռևս ցավում է ու չի սպիանում: Մարդը չի կարող մոռանալ այն,ինչ սեփական մարմնի վրա է զգացել,երևի չի եղել այնպիսի ժամանակաշրջան Հայաստանի համար, որն նա ապրել է հանգիստ ու խաղաղ...
Թշնամին է նրա վրա հարձակվել ու խլել բազում կյանքեր, որոնք հայրենիքի պաշտպանության համար զենք են վերցրել ու կռվել, մեկ բնությունն է դաժան գտնվել հայի դեմ կամ էլ մի ուրիշ պատճառ է եղել, բայց հայը չի՛ հանձնվել, նա միշտ պայքարել է, չի՛ թողել իր հավատը, իր հայրենիքը, չի դադարել կռվել թշնամու դեմ,ով փորձել է իրենից խլել պապերի հողը: Այդ պայքարը մինչև հիմա շարունակվում է,մինչև հիմա հայը հանգիստ չունի, բայց չի հանձնվում: Ամենուրեք հայ երեխաներ են ծնվում, հայ ազգի զավակներ, ովքեր իրենց մեծերից վերցնելու են զենքը, հայրենասիրությունն ու պատիվը ու պաշտպանելու են հայրենիքը...Նրանցո՛վ է ապրում Հայաստանը, նրա՛նք են շենացնում երկիրը ու ո՛չ ոք չի կարողանա հաղթել այն սերունդին,ով իր ուժը ժառանգել է Մոնթեից, Անդրանիկից, Նժդեհից, Թաթուլից,ու սահմանապահ քաջ տղերքից:
Անցել է արդեն 103 տարի,բայց ցավը մինչև այսօր էլ չի թեթևացել ու էլ ավելի է խորացել:Հայի վերքերը դեռ բաց են, ու այդ ցավը երբեք չի անցնի,քանի որ դա հոգու ցավ է,այլ ոչ մարմնի…
Հ.Գ
Մեծ խոնարհումով, ու հպարտությամբ պիտի նշենք, որ Գավառի մանկատանը, ուր 30 տարի սերնունդներ է կրթել ու դաստիարակել մեր ՀԵՐՈՍ Արամայիս Ոսկանյանի մայրը՝Անուշ Հակոբյանը, հաճախակի են եղել նման միջոցառումներն ու դասաժամերը, որի ընթացքում Անուշ Հակոբյանից հայրնեասիրության, ու հայրենաճանաչության մեծ դասեր են քաղել մանկատան սաները:
Անուշ Հակոբյանը նրանց համար եղել է ՄԱՅՐ, ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ՄԱՆԿԱՎԱՐԺ, Ծնող եւ ՀԱՅՈՒՀԻ, ում այսօր սերունդները շնորհակալ են՝կյանքում պիտանի մարդ դառնալու, եւ հայրենիքին ամուր թելերով կապվելու համար:
Տեղին է ասված. ՀԵՐՈՍ ՄԱՅՐԵՐՆ ԵՆ ԾՆՈՒՄ ՀԵՐՈՍ ՈՐԴԻՆԵՐ, եւ քանի դեռ ԿԱՆ ՄԵՐ ՄԱՅՐԵՐԸ ՙ ՇԵՆ ՈՒ ՀԶՈՐ Է ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ....
Դուք եք մեր ազգի ՀԵՆԱՍՅՈՒՆԸ:
Խոնարհումս Ձեզ՝ Հերոսածին ՄԱՅՐ՝ սիրելի Անուշ Հակոբյան....






Գայանե Զարգարյան
