Մեկ տարի շարունակ բռնություն գործադրելու սպառնալիքով 18-ամյա տղայից պահանջել ու ստացել է 250 հազար դրամ
Սեպտեմբերի 9-ին Ստեփանակերտ քաղաքի դատախազությունից Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քարտուղարություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 18-ամյա Արայիկ Ժ.-ի դիմումն առ այն, որ Գագիկ Չ.-ն 2018թ. հուլիսից բռնություն գործադրելու սպառնալիքով պարբերաբար իրենից պահանջել և ստացել է ընդհանուր 200.000-ից 250.000 դրամ գումար:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: