«Զորքեր կգան, տանկեր կգան՝ Ամուլսարը չի շահագործվելու». Ջերմուկցիները 10 օր ժամանակ տվեցին կառավարությանը.aravot.am
«Անկախ նրանից զորքեր կգան, տանկեր կգան՝ միեւնույն է, թույլ չենք տալու, որ Ամուլսարի հանքը շահագործեն»,-այսօր այս մասին Ջերմուկում վարչապետի այսօրվա հայտարարության շուրջ քննարկման ժամանակ ասաց ջերմուկցի ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը: Այսօրվա հավաք-քննարկմանը մասնակցում են ոչ միայն ջերմուկցիներ, այլեւ Երեւանից ու այլ քաղաքներից Ջերմուկ ժամանած քաղաքացիներ: Հավաքի մասնակիցներից մեկն ասաց՝ բոլորը պայքարում են սերունդների առողջ ապագայի համար, հանքը չի շահագործվելու, որովհետեւ մենք կյանք ենք դրել այս պայքարում: Բունիաթյանը հարց ուղղեց դահլիճին՝ մենք ունե՞նք ետդարձի ճանապարհ՝ հանքի ճանապարհները բացելու ճանապարհով: «Ո՛չ, ո՛չ»,-արձագանքեցին դահլիճից: Կարդացեք նաև Շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկում է որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ իրականացնի Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է Ամուլարի վերաբերյալ եզրակացությունը Լենա Նազարյանի խուսափողական պատասխանները Ամուլսարի հանքի մասին Շիրակ Բունիաթյանն ասաց, որ Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը վաղուց դուրս է եկել Ջերմուկ համայնքի սահմաններից, եւ Ամուլսարի հանքավայրի բացմանը դեմ են շատերը: «Այսօրվա հանդիպման արդյունքներով մենք պետք է հասարակությանը տեղեկացնենք մեր հետագա անելիքների մասին։
Մենք պետք է որոշենք՝ շարունակելո՞ւ ենք արդյոք ճանապարհների արգելափակումը»,-ասաց Բունիաթյանը։ Նա ասաց, որ բոլոր օրինական եւ խաղաղ պայքարի մեթոդներին են դիմելու: Նախ առաջարկեց գործադուլ անել, կամ եթե կառավարությունն ընդդեմ ջերմուկցիների կամքի քայլ անի, դասադուլ կանեն: Դահլիճից մեկն արձագանքեց՝ «պետք լինի՝ հացադուլ էլ կանենք»: «Չէ, չէ, հացադուլ պետք չէ»,-պատասխանեց Բունիաթյանը: Դահլիճը ծափահարություններով ողջունեց ու հաստատեց Բունիաթյանի՝ գործադուլի առաջարկը: Բայց առայժմ կառավարությանը 10 օր ժամանակ են տալիս: Բունիաթյանը քաղաքացիներին նաեւ զգուշացրեց՝ կարող են նաեւ լինել ոստիկանների հետ բախումներ, պատրա՞ստ են արդյոք Ամուլսարի պաշտպանները դրան: Դատելով դահլիճից դրական արձագանքներից, այո, նրանք հասկանում են, որ հնարավոր է ոստիկանների հետ բախումներ լինեն:
մանրամասները՝aravot.am-ում: