1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Անձամբ դիմելու եմ վարչապետին. քաղաքացին զարմացած է «Գուդ Կրեդիտ » վարկային կազմակերպության կայացրած որոշումից

Խմբագրությունը շարունակում է բազմաթիվ քաղաքացիներից ամենատարբեր տեսակի բողոքներ ու դժգոհություններ ստանալ մայրաքաղաքում օր-օրի սնկի նման աճող մասնավոր վարկային կազմակերպությունների գործունեությունից:

Հերթական նմանատիպ ահազանգը այս անգամ NewsMedia.am-ին ներկայացրեց քաղաքացի Գ. Մ-ն, ով շուրջ հինգ տարի առաջ անսալով ընկերուհու Շուշաննա Սեդրակյանի խնդրանքին՝ երաշխավոր է կանգնել նրա համար «ԳՈՒԴ ԿՐԵԴԻՏ վարկային կազմակերպությունում: Եվ վստահելով, որ ընկերուհին բարեխղճորեն կվճարի եւ կկատարի վարկային պարտավորությունները, այլեւս չի հետաքրքվել նրանից, որպեսզի վերջինս չկարծի, թե ընկերուհին չի վստահում իրեն:

Բայց հինգ տարի անց, տիկին Գայանեի հասցեով ԴԱՀԿ-ից ծանուցում է գալիս, որ իր հաշիվների եւ գույքի վրա կալանք է դրված: Բնականաբար, տիկին Գայանեն, ով վերջերս է ծանր վիրահատության ենթարկվել. զարմացած է նմանատիպ ծանուցագրի առկայությունից, քանի որ որեւէ տեղից, որեւէ անգամ անձամբ վարկ չի վերցրել: Հետագայում, հետաքրքրվելով պարզում է, որ դա դեռեւս 2015 թվականին՝ ընկերուհու համար վերցված վարկի հետեւանքն է:

«Ես գնացել եմ Գուդ Կրեդիտի վարկային կազմակերպության գրասենյակ, տեղեկացրել եմ, որ ես ընդամենը երաշխավոր եմ, ոչ թե վարկառու: Նրանք հանեցին բոլոր փաստաթղթերը, ասացին, որ տեղյակ են, որ ես սույն գործով երաշխավոր եմ, բայց քանի որ չեն գտնում Շուշաննա Սեդրակյանին, փաստորեն ես եմ որպես պատասխանատու, մնում »,- վատառողջ վիճակում խնդիրը համառոտ ներկայացրեց տիկին Գայանեն:

Ըստ մեր զրուցակցի. վարկային կազմակերպության աշխատակիցներին տրամադրել է Շուշաննայի եւ նրա որդու հեռախոսահմարները, բայց փաստորեն մինչ օրս կալանքը շարունակում է մնալ տիկին Գայանեի վրա:
Հարցին, ինքը անձամբ արդյո՞ք չի կարողանում կապ հաստատել ընկերուհու հետ, տիկին Գայանեն նկատեց.
«Քանի որ վատառողջ եմ, չեմ կարողանում տանից դուրս գալ, բայց կազդուրվելուն պես՝ գնալու եմ այդ խնդրի ետեւից: Ես չգիտեմ ինչն է խնդիրը. գուցե իրենք տեղյակ չեն, չեմ կարող ասել: Բայց, ո՞նց է ստացվել, որ հինգ տարի անց է միայն կազմակերպությունը որոշել կալանք դնել. այն էլ ինձ՝ երաշխավորիս վրա:

 

ԱՆՁԱՄԲ ԴԻՄԵԼՈՒ ԵՄ ՀԱՐԳԱՐԺԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

 

Միառժամանակ տիկին Գայանեն վստահեցնում է.

«Ես իմ անունով ոչինչ չունեմ.անգամ անձնագիր չունեմ, խնդրեմ թող գան բռնագանձեն, իմ ի՞նչն են բռնագանձելու, կամ որ իրավունքով: Այսօր, փառք Աստծո իրավունքները շատ լավ գործում են մեր երկրում, եւ ես իրավասու եմ իմ իրավունքները պաշտպանելու:
Եթե խնդիրը չկարգավորվի, ես անձամբ դիմելու եմ հարգարժան վարչապետին: Ես էլի եմ ասում. տվյալ մարդը այստեղ է, թող գնան սանդղակ կազմեն՝ կամաց-կամաց վճարեն, բայց ես ինչո՞ւ պետք է տուժեմ: Ես շատ լավ գիտեմ օրենքները, գիտեմ որ մեր վարչապետի հրամանով բոլոր մանր-մունր ժամկետանց պարտավորությունները տվյալ կազմակերպությունները զրոյացնում են, ինչո՞ւ է իմ դեպքում նման որոշում կայացվել՝չգիտեմ:

Թե ի՞նչ գումարի մասին է խոսքը, տիկին Գայանեն հավելեց.

«Կարծեմ 800 հազար էր, ինքը վճարել է դրա զգալի չափը, եւ մնացել է ինչ-որ 160 հազարի չափ գումար: Ստույգ չեմ կարող ասել, քանի որ նորից եմ կրկնում. ընդամենը երաշխավոր եմ կանգնել՝ ընկերուհուս համար»:

 

Պատրաստեց՝ ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ 

 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan