1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Վերադարձրեք իմ որդուն, եւ ես Ձեզ կտամ այնքան գումար, որքան որ ցանկանաք, մենակ թե իմ հերոսին, իմ միակին ինձ հետ վերադարձրեք».Անուշ Հակոբյան

Կառավարության շենքի մոտ են հավաքվել Արցախյան շարժման սկզբից մինչև օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները։ Նրանց պահանջը Կառավարությունից մեկն է՝ ուշադրություն դարձնել նաև այն զինծառայողների ընտանիքներին, որոնք ծառայության ընթացքում զոհվել են ոչ թե հակառակորդի գնդակից, այլ ծառայողական այս կամ այն պարտքը կատարելու ժամանակ:

Ցավակցելով 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհվածների ընտանիքներին՝ զոհված զինծառայողների մայրերը հիշեցնում են, որ Կառավարությունը Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին 30 մլն դրամ է հատկացրել, մինչդեռ իրենք ստիպված են Կառավարությանը հիշեցնել, որ կա զոհվածների 5646 ընտանիք, որոնք ապրում են սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններում։«Ինչո՞ւ փողոցային բանավեճի, աթոռակռվի ժամանակ զոհվածների ընտանիքներին տրամադրում են 30 մլն դրամ, իսկ Արցախյան շարժման օրվանից մինչև օրս զոհվածների ընտանիքներին՝ անտեսում։

Հասկանում եմ, որ ժողովրդի աշխատող հատվածը 1000 դրամ փոխանցում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, պետք է հիմնադրամի դրույթներն այնպես փոխեին, որ բոլորին գումար հատկացվեր։ Մամուլի ասուլիսին վարչապետը հայտարարեց, որ ունենք 602.000 աշխատող, եթե նրանցից յուրաքանչյուրն ամսական 1000 դրամ փոխանցում է հիմնադրամին, ապա հիմնադրամի գումարը պետք է ավելանա։ Կառավարությունից պահանջում ենք, որպեսզի հավասարության սանդղակով. զոհվածների ընտանիքներին նույնպես գումար հատկացվի։ Վարչապետն ասում է, որ փողի խնդիր չունենք, այսքան ժամանակ որևէ Կառավարություն չի հայտարարել, որ փողի խնդիր չունենք, ուստի ակնկալում ենք, որ մեր զոհվածների ընտանիքներին նույնպես կտան 30 մլն դրամ»,- ընդգծում է Մարգարիտա Խաչատրյանը։
Մայրերն ահազանգում են, որ եթե Կառավարությունն իրենց դիմումին հստակ պատասխան չտա, ապա հացադուլ և գործադուլ են սկսելու:

Anushik Hakobyan-ի լուսանկարը:

Ստեղծված իրավիճակի շուրջ, NewsMedia.am-ի հետ զրույցում արցունքն աչքերին հերոս Արամայիս Ոսկանյանի մայրը` տիկին Անուշը, հուզմունքը զսպելով ասաց.

-Ես համայն աշխարհին կտամ իմ ունեցած ամենավերջին շապիկը, միայն թե ինջ հետ վերադարձնեն ինձ իմ որդուն: Հարցը գումարը չէ, դրանով իրենք երբեք մեր ցավը, մեր հերոսներին հետ չենք վերադարձնի: Պարզապես ես որպես որդեկորույս մայր`բոլոր որդեկորույս մայրերի անունից միայն մի բան եմ խնդրում Կառավարությունից` հանձինս վարչապետից: Պարոն վարչապետ, Ձեր կառավարությունով բարձրացեք դիրքեր, 2 տարի ծառայեք այն նույն դիրքերում, որտեղ զոհվել են այն մայրերի որդիները, ովքեր այսօր ծնկաչոք` իմ կողմից հարգելի Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ, աղերսում են, որ Դուք նրանց ընդունեք:
Գնացեք, ու երկու տարի ծառայեք, այ էդ ժամանակ ես Ձեզանից ոչինչ չեմ պահանջի: Որպես որդեկորույս մայր, միայն այդ ժամանակ հանգիստ կզգամ: Ինչի՞ ես քառասուն տարեկանում որդի ունեցա, որ էսօր կողքիս չլինի…Խնդրում եմ, հետ վերադարձրեք իմ որդուն, եւ ես Ձեզ կտամ այնքան գումար, որքան որ ցանկանաք, մենակ թե իմ հերոսին, իմ միակին ինձ հետ վերադարձրեք(արտասվում է.)…


Հիշեցենք, Արամայիս Ոսկանյանը ծնվել է 1996թվ.Գեղարքունիքի մարզի` Գավառ քաղաքում: Ընտանիքում երեք քույրերի ամենափոքր, սպասված եղբայրն էր: Դպրոց մեկ տարի շուտ է ընդունվել քանի որ փոքր տարիքից խելացի ու շատ տաղանդավոր երեխա էր :
Դպրոցում առանձնահատուկ կերպով սիրվել է, միշտ աչքի է ընկել իր խելացի ու նպատակասլաց բնավորությամբ: Ավարտելով Գավառի N9 հիմանական դպրոցը շարունակել է ավագ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Ագրարային համալսարանի ֆինանսներ բաժինը:
Նա մեծ սեր ուներ համակարգիչների ծրագրերի հետ, միշտ աշխատում ու նոր գաղտնիքներ էր բացահայտում:
Արամայիսին ճանաչող մարդիկ նրան բնութագրում են որպես իրականում չափից շատ բարի, նվիրված, բարեխիղճ, ազնիվ, դաստիարակված, հասուն, լուրջ ու գիտակից մարդ:
2014թվ. ծառայության է անցել ԱՀ Մարտունիի N պաշտպանական զորամասում:
2016թվ. հունվարի 9-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Արամայիս Յուրիկի Ոսկանյանը։

Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից
«Արիության համար», ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով:
Ի պատասխան Հերոսի սխրանքի դպրոցներում, որտեղ սովորել է Արամայիսը դասասենյակներ ու փառքի անկյուններ են բացվել, որպեսզի նոր կրթվող ու դաստիարակվող սերունդները ճանաչեն նրան իրենց դպրոցում սովորած հերոսին։
Հավերժ փա՛ռք...

 

Պատրաստեց՝ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan