Հայկ Հարությունյանի նման հավասարակշված ու սառը դատողությամբ մարդը, ի՞նչ պետք է լիներ, որ գնար նման քայլի...
Մեծ ցավ եմ ապրում։Հայկ Հարությունյանը միշտ էլ աչքի է ընկել իր պարկեշտությամբ,հավասարակշռությամբ,համբերությամբ,սառը դատողությամբ և արդարամտությամբ։Ինձ համար մեծ պատիվ էր նման մարդու,բարձր արժանապատվություն ունեցող գեներալի հետ աշխատել։Այսօրվա լուրը ինձ համար շատ շոկային էր։Ուղղակի ապշած եմ,ինչ՞ պետք է լիներ,որ գնար նման քայլի։Միայն բացառապես ծանր,անելանելի վիճակի մեջ պետք է դրած լինեն,որ Հայկ Հարությունյանի նման հավասարակշված ու սառը դատողությամբ մարդը գնար ինքնասպանության։Ցավում եմ,շատ եմ ցավում։Ցավակցում եմ Հայկ Հարությունյանի ընտանիքի անդամներին։
