«Ադրբեջանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ում հայտարարեց, որ կա՛մ Արցախը պետք է տանք իրենց, կա՛մ պատերազմով են վերցնելու». Կ. Հովհաննիսյան
Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ԱԳ նախարարը ելույթ է ունեցել Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր աասամբլեայում:
Նա կրկին պնդել է այն թեզը, որ կոնֆլիկտը Հայաստանի և Ադրբեջանի միջև է, որի պատճառն Արցախն է: Նա այս շեշտադրմամբ Արցախին և Արցախահայությունը դուրս է թողնում լուսանցքից: Այնուհետև այն շեշտադրումներով, որ արդեն երկու տարի անընդմեջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, ինչպես նաև ԱԳՆ-ները, ուղիղ կապի մեջ են, սակայն ոչ մի արդյունք չի գրանցվել, և որ այսպես երկար շարունակվել չի կարող, ուղիղ հասկացվում էր նրա մասին, որ պատերազմն անխուսափելի է: Իսկ պատերազմի հնարավոր սկսման դեպքում նա կրկին մեղադրում է Հայաստանին, ասելով, որ Հայաստանը չի գնում կառուցողական ճանապահով:
Էլմար Մամեդյարովը ակնարկեց նաև Մինսկի խմբի անարդյունավետ լինելու մասին, այսպիսով փորձելով ճանապարհ բացել այլ, իրենց ավելի ձեռնտու երկրների ներգրավմամբ, մասնավորապես՝ Թուրքիա, նոր միջնորդ խմբի ձևավորման համար: Ըստ էության, Ադրբեջանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի գլխավոր ամբիոնից հայտարարեց, որ կամ Արցախը պետք է տանք իրենց, կամ էլ պատերազմով են վերցնելու»:
