1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ի՞նչ ռուսամետ քայլի է գնալու Փաշինյանը՝ «չեղարկելու» համար Պուտինի և Բելլա Քոչարյանի թեյախմության արդյունքները

Փաշինյանի և Պուտինի "փայլուն զրույցի" հակառակ կողմը

Հոկտեմբերի 1-ին Երևանում Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկու հանդիպում, ինչի մասին իր facebook-յան էջում տեղեկացրել էր պարոն Փաշինյանը ու այդ հանդիպումներից մեկը գնահատել էր որպես "փայլուն զրույց"...
Նախ նշեմ, որ իշխանամետների էյֆորիան, որ պարոն Փաշինյանը Հայաստանի այն եզակի ղեկավարներից է, որը ՌԴ նախագահներին չի դիմավորել օդանավակայանում, երևի շատ կարճ տևեց, քանի որ պարոն Փաշինյանն այն հերթական ղեկավարներից էր, ով ճանապարհ էր դնում ՌԴ նախագահին օդանավակայանից... Ինչ վերաբերում է Փաշինյան-Պուտին "փայլուն զրույցին", ապա դեռ շատ վաղ է խոսել դրա "փայլունության" մասին, ինչպես դա արեց պարոն Փաշինյանը...
Զրույցի "փայլունության" մասին կարելի է դատել դրա արդյունքներից, երբ դա իր վրա զգա հասարակությունը... Օրինակ՝ եթե ՌԴ-ն նվազեցնի գազի գինը ՀՀ-ի համար, երբ հայաստանյան վարորդական իրավունքների տերերը նույն կարգավիճակն ունենան ՌԴ-ում, ինչ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների կողմից տրամադրված վարորդական իրավունքների տերերը, երբ Վերին Լարսում ստեղծված խոչընդոտները վերանան և այլն... Սակայն, ըստ տարբեր աղբյուրների, ամեն ինչ հակառակն է. ըստ տեղեկությունների Մոսկվան շեշտակի բարձրացնելու է Հայաստան մատակարարվող գազի գինը, մեծ խնդիրներ կան Հարավկովկասյան երկաթուղիների հետ կապված, վարորդական իրավունքների հետ հարցը լուծում դեռ չի ստանում, իսկ Վերին Լարսում դեպի Հայաստան ուղևորվող մեքենաների հերթը, ըստ տարբեր տվյալների, հասել է մինչև Պյատիգորսկ...
Ի դեպ, վերջին շրջանում աղետալի տեմպերի է հասել նաև Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվող և ՌԴ քաղաքացիություն ձեռք բերող հայաստանցիների թիվը... Մարդիկ ընտանիքներով են հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից ու մեկնում Ռուսաստան... Սպասենք ու տեսնենք, թե ՀՀ-ի և ՌԴ-ի միջև բերված խնդիրներից որևէ մեկը լուծում ստացել է Փաշինյանի և Պուտինի "փայլուն զրույցի" արդյունքում...
Պարոն Փաշինյանի կողմից հոկտեմբերի 1-ի երեկոյան "արտագնա" տեղեկատվության հրապարակումները ցույց են տալիս, որ վերջինս սարսափելի ծանր է տարել Պուտինի և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հանդիպումը ՌԴ դեսպանատանը... Այդ հանդիպումից հետո պարոն Փաշինյանը, որքան կարելի է կռահել, խախտել է "Պուտինին չդիմավորող և չճանապարհողի" սցենարը և շտապել է "Զվարթնոց" օդանավակայան՝ ՌԴ նախագահի հետ կրկին հանդիպում ունենալու համար և "պաչիկ-պուչիկային" վիդեո հրապարակելով հասարակությանը համոզելու, որ իր և Պուտինի միջև ամեն ինչ հիանալի է՝ ավելի լավ, քան Պուտինի և Քոչարյանի միջև է... Սակայն Փաշինյանի այդ "լիրիկային" կարող են հավատալ հիմնականում իր մոլի երկրպագուները, հայտնի ՊՈԱԿ-ի իրեն սպասարկող կեղծ օգտատերերը և նրա թիմակիցների որոշ մասը... Հասարակության մեծ մասը սպասում է այդ հանդիպման կոնկրետ արդյունքներին, որ իրական գնահատական տա դրանց...
Հ.Գ. Հայաստանի վարչապետը, որն անձնական վրեժխնդրությունից դրդված Քոչարյանին հետ վերադարձրեց քաղաքականություն և դարձրեց հայ-ռուսական հարաբերությունների ակտորներից մեկը, մինչև հիմա չի հասկացել, որ դրանով ավելի է թուլացնում իր դիրքերը հայ-ռուսական բանակցություններում ՝ Քոչարյանից իր ավելի ռուսամետությունն ապացուցելու համար գնալով քայլերի և զիջումների Մոսկվայի հետ հարաբերություններում՝ մտածելով, որ դա կգնահատվի Կրեմլի կողմից... Օրինակ՝ ժամանակին Մոսկվային քծնելու նպատակով պարոն Փաշինյանը Սիրիա ուղարկեց հայ խաղաղապահներին, որի արդյունքում բավական լարվեցին հայ-ամերիկյան հարաբերությունները և դրա հետևանքներից մեկը եղավ սեպտեմբերի վերջին իր ձախողված այցը ԱՄՆ, որտեղ նրան որևէ մակարդակով չընդունեցին ո՛չ Պետքարտուղարությունում, ո՛չ էլ Սպիտակ Տանը...
Մոսկվան օգտվում է Փաշինյանի պետական մտածելակերպի բացակայությունից և, ինչպես ասում են՝ "Ախորժակը բացվում է ուտելիս" կարգախոսին համաձայն, ավելին է պահանջելու Երևանից... Տեսնես հիմա ի՞նչ ռուսամետ քայլի է գնալու Փաշինյանը՝ "չեղարկելու" համար Պուտինի և Բելլա Քոչարյանի թեյախմության արդյունքները...

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan