«Ապահովեք մարզային դպրոցների բարեկեցություն, երեխան դաստիարակվում և դրսևորվում է այդ ամենում, այդ չլինելն է, որ գյուղերը դատարկվում են»
10.10.2019 թվականի հայրենաճանաչության հերթական բաց դասն անցկացրեցինք Շիրակի մարզի Հոռոմ գյուղի դպրոցում։ Բոլորս գիտենք, թե Շիրակի մարզի երեխաներն որքան տաղանդավոր և խելացի են։ Վերադարձել եմ շատ մտահոգված և տխրած։ Երեխաները բոլորն ուզում էին հաճախել տարբեր սպորտ ֊ մշակութային խմբակների, սակայն զրկված էին այդ հնարավորությունից համապատասխան պայմաններ և մասնագետներ չունենալու պատճառով։ Համոզված եմ որ այս դպրոցը Շիրակում և ինչու չէ, նաև մյուս մարզերում միակը չէ, որ կանգնած է նման խնդրի առաջ։ Դիմում եմ մեր ԿԳՍՄ նախարարին, իր բազում տեղակալներով և խորհրդականներով հանդերձ, ապահովեք մարզային դպրոցների բարեկեցություն, երեխան դաստիարակվում և դրսևորվում է այդ ամենում, այդ չլինելն է, որ գյուղերը դատարկվում են, սա լուրջ խնդիր է։ Շուտով ձմեռ է, պատկերացնու՞մ եք, հերիք չէ, որ չկան այդ բոլոր էթիկա֊էսթետիկական պայմանները, ինչը խնդրում են երեխանռրը, չկա նաև տարրական ջեռուցման համակարգ, հետևաբսր ձմռանը կտուժի երեխաների կրթական մակարդակը։
Էէէէէէ պարոնայք .............

ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ֆԲ ԷՋԻՑ
