«Մուլտի գրուպ» ընկերության տնօրենի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցն անփոփոխ մնաց. նա կմնա ազատության մեջ
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ թողեց «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցը:
Սեդրակ Առուստամյանը, դուրս գալով դատարանից, նշեց՝ արդարացի որոշում ընդունվեց: Ըստ դատարանի որոշման՝ Սեդրակ Առուստամյանը կմնա ազատության մեջ:
Հիշեցնենք, որ Սեդրակ Առուստամյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց էր կիրառվել գրավը և 20 մլն դրամի դիմաց ազատ էր արձակվել արգելանքից։ Այս որոշումը Դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ ատյանում։
Հիշեցնենք, որ «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ: Նա մեղադրվում է փողերի լվացման, խոշոր չափով հարկերից խուսափելու և կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու կամ այդ հանցավոր արարքների կատարումը կազմակերպելու մեջ: