Իսրայել Օրին նպատակ ուներ եվրոպական որևէ բանակի աջակցությամբ մեր երկիրն ազատել թուրքական ու պարսկական տիրապետությունից․ Փաշինյան
Իսրայել Օրին, որին ընդունված է համարել մեր տարածաշրջանում ռուսական ներկայության նախաձեռնողներից մեկը, նպատակ ուներ եվրոպական որևէ բանակի աջակցությամբ մեր երկիրն ազատել թուրքական ու պարսկական տիրապետությունից:
Սկզբից նա այս նպատակով գնաց Գերմանիա (Փֆալց), ապա Վիեննա՝ որտեղ Սրբազան հռոմեական կայսրության կայսրը նրան խորհուրդ տվեց դիմել ռուսական ցարին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից հրապարակել «Կոմերսանտին» տված հարցազրույցը։
