ՀԱՊԿ ԽՎ նիստում , ՀԱՊԿ անդամ պետություններից զատ դիտորդական կարգավիճակով մասնակցում են նաև երկու հրավիրյալ պետությունններ
ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որից հետո տեղի կունենա խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը:
ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակների և ղեկավարների թվում, նիստին մասնակցում է նաև ՌԴ պետդումայի խոսնակ , ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Ի դեպ՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում , ՀԱՊԿ անդամ պետություններից զատ դիտորդական կարգավիճակով նաև մասնակցում են երկու հրավիրյալ պետությունններ՝ Սերբիան և Աֆղանստանը:
Նիստի ընթացքում Վյաչեսլավ Վոլոդինը իր խոսքում նշեց, որ նիստի օրակարգում ներառված է երեք հարց:
Հիշեցնենք , որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախորդ նիստը տեղի է ունեցել Բիշքեկում:
