Լարված իրավիճակ Կոտայքի մարզում. հարկադիր կատարողները փորձում են 83-ամյա տատիկին դուրս հանել սեփական տանից. նրա աղջիկը փորձել է ինքնավնասում կատարել
Արդեն մի քանի օր է, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Հրագդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 83-ամյա Լիդա Բադալյանին ու նրա միակ խնամակալը համարվող՝ Լենա Բադալյանի տանը: Հարկադիր կատարողները քանի օր է, այցելում են 83-ամյա տատիկի տուն և պահանջում, որպեսզի նա տունը լքի, մինչդեռ Բադալյանները հայտարարում են, որ մի խումբ պաշտոնյաներ իրենց նկատմամբ կատարել են անարդարություններ և այդ հարցով Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:
Նրանք պնդում են, որ վճռաբեկ դատարանը ժամանակավորապես կասեցրել է իրենց՝ տանից վտարելու գործընթացը, մինչդեռ հարկադիր կատարողները անընդհատ անհանգստացնում են իրենց: 2 օր առաջ էլ հարկադիր կատարողների հերթական այցի ժամանակ կինը փորձել է ինքնավնասում անել, սակայն այցելուները, տեսնելով, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, հեռացել են:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում