Խոշոր հրդեհ Երևանում. Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող անվտանգության պահպանման զորանոցի տանիքում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից. ժամանել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու մեծ թվով հրշեջներ
Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բաղրամյան պողոտայում գտնվող Ազգային ժողովի վարչական տարածքում գտնվող անվտանգության պահպանման զորանոցի տանիքում հրդեհ է բռնկվել և կրակն անգամ տեսանելի է մի քանի կիլոմետրից:
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարներ:
Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ, որոնցից մեկը տեղում առաջին բուժուգնությունն է ցուցաբերել 1 տուժած քաղաքացու, ինչից հետո վերջինը տեղափոխվել է հիվանդանոց:
ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ ծառայողները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ:
Տեղում է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը:
Տեղում աշխատում են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները:
Փաստի առթիվ էլ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքներում է կրակը առաջացել:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ կրակը Ազգային ժողովի վարչական տարածքում գտնվող անվտանգության պահպանման զորանոցի տանիք է տարածվել Դեմիրճյան փակուղում առաջացած հրդեհից:
Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Տեղում աշխատում են նաև ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի բժիշկներն ու հոգեբանները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: