Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել․ կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS․am-ին հայտնել է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։
Ռուսլան Բաղդասարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Նա տեղեկացրել է նաեւ, որ նախաքննական մարմինը Բաղդասարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
