ՆԱՎԱԿ ՃՈՃՈՂԻ ԾԵԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ՝ՔՐ.ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆՈՂ ԱՆՁԸ, ԻՆՉՊԵ՞Ս Է ՍՏԱՑՎՈՒՄ ՈՐ ՆՈՐԻՑ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Ինչպես է ստացվում, որ Հայաստանում ՀՀ Ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչությունում կրկին աշխատանքի են ընդունում նախկինների հետ ճանապարհ անցած, նախկինների օրոք բարձրունքներ նվաճած (նույն7 պետի տեղակալ աշխատած) Աշոտ Մանսուրյանին, ում անձի հետ կապված ես պատրաստվում եմ հաղորդում ներկայացրել ՀՔԾ, (62210816 գործով, իմ փաստաբանն արդեն բողոք է ուղարկել ՀՔԾ, քանի որ նույն ՀՔԾ-ն այդ գործը ապօրինի կասեցրել էր...) NewsMedia-ի հետ զրույցում ասաց ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը՝ նույն ինքը Դոգը, բարձրաձայնելով, որ.
-Ինչպես ա ստացվո՞ւմ, որ նախկինների օրոք հազար ու մի արատավոր գործերի մեջ թաթախված Մանսուրյան Աշոտը՝ նորից պաշտոն ա ստանում, կարա՞նք հասկանանք: Նա անցնում ա ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին՝ Նավակ Ճոճողին առեւանգելու եւ ծեծելու գործով: Հիշում ե՞ք. 2015 թվականին չորս դիմակավորված անձինք առեւանգեցին Նավակ Ճոճողին: Այ հենց նա էր՝ կազմակերպողը. ծեծելու եւ առեւանգման պրոցեսը ղեկավարել է նա:
Եւ հիմա զարմանում եմ, թե ինչպես է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը , ով զբաղվում է մարտի 1-ի գործով.(օդում կախված լուրերի համաձայն, բարեխոսում, որ Աշոտ Մանսուրյանը վերադառնա ոստիկանության համակարգ), նույն Մանսուրյանը, ով ակտիվ մասնակցություն է ունեցել «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերի, եւ Սարի Թաղի հայտնի ջարդերի ժամանակ...
Սա էլ քիչ է. ոստիկանության համակարգ են վերադարձնում մեկ այլ հանրահայտ կադրի՝(ով նույնպես անցել է սարի թաղի դեպքերով)ՆԱԽԿԻՆՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳԱՂՏՆԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ բաժնի պետ Արման Ավագյանին, ով այժմ նշանակվել է 6-րդ գլխավոր վարչության՝4-րդ վարչության բաժնի պետ: Օդում կախված լուրերի համաձայն, ոստիկանապետի ԺՊ-ն նրան խոստացել է հետագայում տեղափոխել 7-րդ վարչություն:
-Կասեմ նորից հետեւյալը. երկրում ոչինչ չի փոխվել: Օրինակ, ես բավականին լուրջ հաղորդումներ եմ ներկայացրել՝ ապօրինի գաղտնալսումների, եւ այդ գաղտնալսումները վաճառելու հետ կապված էնպիսի հանգամանքների հետ, որոնք ասենք կարող են վտանգել եւ խարխլել մեր Հայաստանի Հանրապետության անվտանգությունը…
Ես դեռեւս Գորիկ Գուրգենիչի ժամանակներից այդ հաղորդումները ուղարկել եմ առաջինը նրան, հետո Կուտոյանին, Վանեցյան Արթուրին, բոլորին, ու էլի ոչ մի ընթացք բացարձակապես: Այսինքն, այստեղից հետեւություն. սա չի կարող կոչվել հեղափոխություն: Ասում են.ի՞նչ եք ուզում. բոլորին միանգամից բռնե՞նք, էս անենք, էն անենք… Բոլորին չէ. մարդը հանցանք ա գործել. հաղոդումներ ունե՞ս եղբայր՝ օֆիցալ ընթացքը տուր:
Ո՞վ ա քեզ խանագարում: Հսկայական քննչական կոմիտե ունես, Հատուկ քննչական ծառայություն ունես, ԱԱԾ քննչական ծառայություն ունես, բա ինչի՞ համար են նրանք: Ամեն Աստծու օր Նիկոլ Փաշինյանն ասում ա. Սարգսյանների ընտանիքը հանցագործ ա. բա եթե հանցագործ են, ինչու՞ գործ չեք հարուցում, իսկ եթե տենց չի՝ ապա ինչի՞ եք էդ մասին ամեն օր հայտարարում: Ո՞ր, ինչ:
Ի դեպ, ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ոստիկանությունը գաղտնալսել է լրատվամիջոցներին՝ նույնպես...
Այլ մանրամասներ՝հաջորդիվ...
Ֆրանսիա-Հայաստան
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից