1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Իրավապահներն իմ հանդեպ արդեն 2-րդ անգամ իրականացնում են կամայական գործողություններ. Գործարարի բաց նամակը՝ Փաշինյանին

Հայրենի իրավապահներն իմ հանդեպ արդեն երկրորդ անգամ իրականացնում են կամայական, որեւէ հոդաբաշխ հիմնավորումից զուրկ գործողություններ, որոնք տեղիք են տալիս խորը մտահոգության: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակում գրել է «ՍՊՍ Սիգարոն» ընկերության հիմնադիր-սեփականատեր՝ Սիմոն Պողոսյանը:

Ստորեւ ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.

«Մեծարգո պարոն Վարչապետ
Արդեն 20 տարի է,ինչ բիզնես գործունեություն եմ իրականացնում Մայր Հայրենիքում. 1999թ. ստեղծելով «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը՝առաջիններից մեկը տասնյակ միլիոնավոր դոլարներ ներդնելով հայրենական տնտեսության մեջ, քանզի որպես հայ մարդ համարում եմ, որ Հայաստանը աշխարհի բոլոր հայերի հայրենիքն է, եւ յուրաքանչյուրս ունենք պարտքի ու պատասխանատվության մեր բաժինը նրա ճակատագրի հանդեպ, ինչը ազդեցիկ նախապայման է հանդիսացել ընկերությունը մայր հայրենիքում հիմնադրելուն:

Անկեղծանալով նշեմ, որ իմ արտերկրյա բազմաթիվ հայ եւ այլազգի գործընկերներ, լավատեղյակ լինելով ընտրության այն լայն հնարավորությանը, որն ունեինք այդ շրջանում՝ կապված առավել կայուն եւ անվտանգ երկիր ընտրելու բազմաթիվ առաջարկ-տարբերակների հետ, իրենց տարակուսանքն էին հայտնում իմ կայացրած որոշմանը:

Ինչեւէ, այս ընթացքում մեր ընկերությունը վերածվել է ՀՀ խոշոր հարկատուներից մեկի, որը տարեկան միլիոնավոր դոլարների կայուն մուտքեր է ապահովում պետական բյուջե՝իր համեստ մասնակցությունը բերելով մեր երկրի շենացմանն ու հզորացմանը: Այդ իրողությունն ինձ համար կարեւոր է, բայց ոչ գլխավորը:

Իսկ գլխավոր նպատակը եղել եւ մնում է համաշխարհային ճանաչում ունեցող բրենդների ստեղծումը, որոնց առկայությամբ միայն մենք կկարողանանք դիմագրավել մեր հարեւանների կողմից պարտադրված տնտեսական մրցակցությանը: Հայաստանյան մեկ-երկու վերազգային կորպորացիայի առկայությունն արդեն իսկ բավական կլինի թելադրողի դիրք գրավելու մեր մրցակից հարեւանների հանդեպ՝ իրենց ունեցած ահռելի բնական պաշարներով հանդերձ:

Մեր ընկերության երկարաժամկետ հեռանկարի այդ նպատակի իրականացմանն են ուղղված բոլոր մեր քայլերը առ այսօր, եւ արդեն իսկ բավական տպավորիչ արդյունքներ ունենք գրանցած՝ Ճապոնիայից մինչեւ Եվրոպա, Ռուսաստանից մինչեւ Մերձավոր Արեւելք 22 երկներներում ունենալով վստահելի գործընկերներ եւ կայուն արտահանում իրականացնելով:

Միջազգային շուկայում ունենալով մրցակցային մի շարք առավելություններ, ակտիվ աշխատանքներ ենք տանում արտահանման աշխարհագրությունը ընդլայնելու համար: Կատարվում են անհրաժեշտ ներդրումներ՝ ուղղված ժամանակակից սարքավորումների ներմուծմանը, նորարարական տեխնոլոգիաների մշակմանն եւ արտադրական հզորություների մեծացմանը:

Իմ հայաստանյան գործունեության ամբողջ ընթացքում երբեւէ չեմ ունեցել հատուկ վերաբերմունքի արժանանալու նկրտումներ պետության, օրվա իշխանության կողմից՝ խստիվ գործելով օրենքի եւ օրինականության շրջանակներում,երբեւէ չեմ փնտրել հովանավորներ իշխանական բարձրագույն օղակում,նաեւ կտրուկ հակադարձելով նույն այդ օղակից հովանավորվելու ցանկացած ակնարկի:

Բնույթով լինելով ազգային եւ պետական մտածողության արժեհամակարգի կրող եւ ելնելով իմ կարգավիճակից երբեւէ չեմ հարել քաղաքական որեւէ հոսանքի, ընդգրկված չեմ եղել քաղաքական որեւէ գործընթացի մեջ,երբեւէ չեմ հայտնել հրապարակային կարծիք որեւէ քաղաքական իրավիճակի վերաբերյալ, բացառությամբ այն մեկ-երկու դեպքերի,երբ խոսքը վերաբերվել է համաժողովրդական եւ համազգային օրակարգային հարցերին՝ այն անդրդվելի համոզմամբ, որ իշխանությունն ու բիզնեսը պետք է տարանջատված լինեն:

Աշխատել եմ բարձրաձայնելուց առավելագույնս զերծ պահել սոցիալական այն օժանդակությունները, որոնք ցուցաբերվել են իմ անձնական միջոցների հաշվին եւ իմ կամովին հանձնառությամբ: Արարողակարգային քաղաքակիրթ հարգանքով եմ վերաբերվել Հայաստանի բոլոր նախագահներին եւ վարչապետերին, ում հետ առիթ եմ ունեցել անձնապես շփվելու եւ որեւէ մեկի գաղափարակիցն ու աջակիցն համարվելու ցանկություն եւ կարիք երբեւէ չեմ ունեցել:

Նմանօրինակ մղում չունեմ նաեւ այժմ, երբ երկրի ղեկին Դուք եք կանգնած, եւ իմ այս հրապարակային խոսքը ոչ խնդրանք է, ոչ պահանջ եւ ոչ էլ, քավ լիցի, Ձեր եւ Ձեր իշխանության քաղաքական գնահատական: Ընդամենը ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ վերջին մեկ տարվա ընթացքում հայրենի իրավապահներն իմ հանդեպ արդեն երկրորդ անգամ իրականացնում են կամայական, որեւէ հոդաբաշխ հիմնավորումից զուրկ գործողություններ, որոնք տեղիք են տալիս խորը մտահոգության…մեղմ ասած: Դրան գումարած նաեւ մեր ընկերության գործունեության մասին «Սուր անկյուն» կոչվող հաղորդաշարարի կողմից տարածված բացահայտ շինծու, ընդհուպ Ամուլսարի հետ համեմատության եզր տարվող, մեր ընկերության հեղինակազրկմանն ուղղված տեղեկատվության տարածումը ավելի ամբողջական են դարձնում մեր մտահոգության դրդապատճառը:

Տեղեկացնեմ Ձեզ նաեւ, որ մեր միջազգային բիզնես կապերը օրինաչափորեն ենթադրում են գործնական փոխայցելություններ,որոնցով հագեցած է մեր ընկերության օրակարգը, եւ տարվա ընթացքում բավականին հաճախ ունենում ենք հյուրեր տարբեր երկրներից,որոնք, ի միջի այլոց, սովորաբար լինում են իրենց երկրների բարձրագույն ղեկավարության հետ սերտ հարաբերություններ ունեցող անձինք:

Պատկերացրեք այդ մարդկանց զարմանքը,տարակուսանքն ու նաեւ մեր երկրի մասին ձեւավորվելիք կարծիքը, երբ իրավապահները Սեւանի մայրուղու վրա, առանց որեւէ խախտում արձանագրելու, իրենց բառերով ասած «ենթադրյալ կասկածանքով» իմ անձնական օգտագործման ավտոմեքենայից իջեցնում են ինձ եւ իմ հյուրերին, եւ մեքենան տանում են տուգանային հրապարակ իրենց կասկածները փարատելու,երբ նույն այդ կասկածները կարող էին փարատել բազմաթիվ այլ, քաղաքակիրթ ձեւերով:

Կամ երբ իմանում են իմ բնակելի տան տարածքում իրականացված ոստիկանական անհանդուրժելի գործողությունների մասին: Հետեւությունները թողնում եմ Ձեզ:

Պարոն Վարչապետ, իսկ այս մասին ցանկացա Ձեզ տեղեկացնել, այն պարզ պատճառով, որ հակված եմ կարծելու, թե իշխանական որոշ օղակներ, օգտագործելով Ձեր զբաղվածության ծանրաբեռնված գրաֆիկի հանգամանքը, «արջի ծառայություններ» մատուցելու հիվանդագին մղումով են տարված, կամ էլ ավելի վտանգավոր է,զբաղված են պետական իշխանություն – բիզնես փոխհարաբերությունների միտումնավոր վատթարացմամբ, որը միանշանակորեն հղի է հայաստանյան գործարար միջավայրի իմիջի, հետեւաբար նաեւ Հայաստանի տնտեսության թուլացման վնասակար հետեւանքներով:

Իսկ հրապարակավ դիմելուս պատճառը ոչ միայն իրավիճակին Ձեր միջամտությունը հայցելն է, այլեւ եթե այլ գործարարներ եւս առնչվում են նմանատիպ իրավիճակների (իսկ որ կա նման խնդիր, դրանում պարզապես համոզված եմ),ապա նրանք եւս բարձրաձայնեն այդ մասին, եւ խնդրին տրվի քաղաքակիրթ լուծում:

Հակառակ պարագայում, որեւէ խոշոր, նամանավանդ կայացած բրենդ արտադրող գործարարի համար առանձնակի մեծ դժվարություն չի ներկայացնում այլ հարմար միջավայրում գործունեություն ծավալելն ու միաժամանակ Հայրենիքում բնակվելը. սա 21-րդ դարն է, եւ բիզնես հնարավորություններն իսկապես անսահմանափակ են: Ինչպես ասում են, ֆինանսները լռություն են սիրում…

Հայցում եմ Ձեր, որպես երկրի ղեկավարի իրապես անհրաժեշտ միջամտությունը՝ դադարեցնելու ժամանակ առ ժամանակ բիզնես ասպարեզում առաջ եկող արհեստածին «աղմուկ-աղաղակի» բռնկումները:

Ամուր կամք, առողջություն եւ բեղմնավոր գործունեություն եմ մաղթում Ձեզ` ի բարօրություն երկրի ազգաբնակչության, ի փառս Հայաստանի Հանրապետության:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan