Տեսանյութում խոշտանգման ենթարկված տղամարդը՝ այժմ անազատության մեջ է. նա գտնվում է քրեակատարողական հիմնարկներից մեկում
NewsMedia.am-ին հասած տեղեկությունների համաձայն, տարիներ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնում խոշտանգման ենթարկված տղամարդը՝այս պահին գտնվում է անազատության մեջ.այժմ նա գտնվում է քրեակատարողական հիմնարկներից մեկում:
Ճշտվող տեղեկությունների համաձայն, այս պահին խոշտանգման ենթարկված տղամարդու հետ որոշ շրջանակներ փորձեր են անում բանակցություններ վարելու, եւ ստեղծված իրավիճակը հնարավորինս մեղմելու համար...
Հ.Գ
Օդում կախված լուրերի համաձայն, ուժային կառույցների հին եւ նոր դերակատարներից ոմանք՝խաղի մեջ են գցել իրենց «դուստր պարտնյորներին»՝ որոշ քրեական հեղինակությունների՝ կալանավայրում գտնվող տղամարդու հետ հեռահար բացատրական աշխատանքներ տանելու համար: Հուսով ենք՝ օրվա իշխանությունները, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները, պարոն ՄԻՊ-ը, եւ առհասարակ պատկան կառույցները, կձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները՝ խոշտանգման ենթարկված տղամարդու անվտանգությունը ապահովելու, եւ հնարավոր ճնշումներից՝ զերծ պահելու համար:
Լրացուցիչ եւ ուշագրավ այլ մանրամասներ քիչ ուշ:
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից
