Արմեն Չարչյանը` փոխարենը մտահոգվի հիվանդի առողջական վիճակով` նախ սկսեց «մաքրել» իրեն եւ իր բժշկական կենտրոնը.IRAVUNK.COM
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ունքը հանելու փոխարեն ա՞չքն են հանում» վերտառությամբ հրապարկման մեջ անդրադարձել էինք, որ վերը նշված կլինիկայում քթի միջնապատի վիրահատությունից հետո վնասվել են երիտասարդի ձայնալարերը: Ինչպես են բացատրում տվյալ բժշկական կենտրոնի տնօրինությունը վերոհիշյալ դեպքը, երբ մարդը գնում է վիրահատության, բայց մի քանի խնդրով վերադառնում տուն:
Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանից, ով փոխարենը մտահոգվի հիվանդի առողջական վիճակով` նախ սկսեց «մսրբագրել» իրեն եւ իր բժշկական կենտրոնը.
- Դե գիտեք ինչ ես բազմիցս արդեն այդ մասին արդեն խոսել եմ, բայց դե քանի որ Ձեր թերթը շատ եմ կարդում, չեմ կարող մերժել:
- Պարոն Չարչյան, չստացվի, որ մեզ լավություն եք անում:
- Չէ՛, չէ՛, լավ հիմա ասեմ: Նախ ասեմ, որ կատարվածը որեւէ մեկի մեղք չէ, սխալը չէ, անգործության հետեւանքը չէ,
- Այդ դեպքում ինչպե"ս կբացատրեք:
- Ստատիկ բարդություն է, նման խնդիրը կարող է առաջանալ աշխարհի տարբեր կլինիկաներում՝ այստեղ, Լոնդոնում կամ Փարիզում:
- Լավ, բայց ինչի՞ հետեւանք է:
- Բարդությունն առաջացել է վիրահատության անզգայացման ժամանակ,
- Բա ասում եք որ ոչ ոք մեղավոր չէ՞:
- Նորից եմ կրկնում` նման բան կարող է պատահել ցանկացածի հետ, գուցե պատճառը այդ երիտասարդի ձայնալարի կառուցվածքն է: Դա վերականգնվող բարդություն է եւ 3-6 ամսվա ընթացքում այս խնդիրը կլուծվի:
Հ.Գ. Առավել մանրամասն կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
