«Եթե չհաղթենք այս պատերազմը, մյուս խնդիրներն ավելի վատը կդառնան, և մեր պատմությունը կվերջանա». Մոնթե Մելքոնյան
«Այսօր ամեն մարդու համար առաջնահերթութիւն պետք է ըլլայ ծառայել իր ժողովուրդին ու իր Հայրենիքին, և ոչ ոք կրնայ որևէ հայու զրկել այդ իրավունքեն: Որպես հայ մարդ, իմ իրավունքս է իմ ժողովուրդի կողքին ըլլալ»:
Մոնթե Մելքոնյան
Այսօր Արցախյան պատերազմի հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է:
Մոնթե Մելքոնյանը` Ավո կեղծանունով, ծնվել է 1957-ին ԱՄՆ-ում՝ ցեղասպանության ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Ավարտել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը` բացառիկ ընդունակությունների շնորհիվ ուսման 4 տարվա ծրագիրը յուրացնելով 2,5 տարում: 1980-ին անդամագրվել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին` «ԱՍԱԼԱ»-ին: Այդ և հաջորդ տարիներին իր ռազմական գիտելիքները կատարելագործել է ՀԱՀԳԲ-ի ռազմական կայանում 1983-ի գործելաձևի և կազմակերպչական խոր տարաձայնությունների պատճառով մի խումբ ընկերների հետ հեռացել է «ԱՍԱԼԱ»-ից ու ապրել լիակատար մեկուսացման պայմաններում:
1983-ին նա համախոհների հետ ստեղծել է «ՀԱՀԳԲ-հեղափոխական շարժում» կազմակերպությունը:
Ազգային հերոսը չգիտեր, թե ինչ բան է նահանջելը. այդպես պայքարեց մինչև վերջ: