Ինչի՞ց են զգացել՝ սենյակի կահույքի՞ց, թե՞ հայհոյանքներից. Ալիկ Սարգսյանը՝ խոշտանգման տեսանյութն իր հետ կապելու մասին. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանությունը տեղեկացրեց, որ օրերս համացանցում տարածված սկանդալային տեսանյութն արվել է շուրջ տասը տարի առաջ: Այսօր ավելի վաղ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էր լրագրողների հետ զրույցում հայտարարել, որ քաղաքացիական հագուստով անձանց կողմից ոստիկանության բաժնում քաղաքացուն խոշտանգելու տեսանյութը 2008-2010 թվականներին է արվել:
2008-2011 թվականներին ՀՀ ոստիկանապետ է եղել Ալիկ Սարգսյանը, որն այժմ որպես մեղադրյալ ներգրավված է Մարտի 1-ի գործում:
ՀՀ նախկին ոստիկանապետից փորձեցինք պարզել՝ արդյո՞ք ծանոթ չի եղել դեպքին:
– Ինչի՞ց եք ենթադրում, որ ես կապ ունեմ:
– Ձեր ղեկավարման տարիներն են համընկնում: Ոստիկանությունից ասում են, որ շուրջ 10 տարի առաջ է եղել դեպքը:
– Ուղղակի ասել են, որ դա եղել է 10 տարի առա՞ջ: Հետաքրքիր ա, էլի, կահույքի՞ց են զգացել սենյակի, թե՞ հայհոյանքներից: Ես չգիտեմ՝ ինչից են զգացել: Ոստիկանությունն ասում է, որ դա եղել է տասը տարի առա՞ջ: Ապրեն իրենք, եթե էդպես զգայուն են: Չե՞ն կարող իդենտիֆիկացնել: Չե՞ն կարողանում բերեն թղթապանակները, տեսնեն՝ ովքեր են էդ մարդիկ, ծեծողներն ովքեր են: Կարծում եմ՝ մինչև հիմա համակարգում են, թող կանչեն, մարդկանց բերեն, ասեն՝ ովքեր են եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: