Այո, ես և իմ նման շատ ու շատ հայորդիներ, այնպես չէ, որ ձեզնից վատ գիտենք ապրելու բանաձևը, բայց ձեզնից լավ գիտենք, որ նժարին դրված է հայրենիքը...
Ջուր չեմ լցնում կյանքիս 30 տարիները խլած ու կործանած համակարգի ջաղացին, բայց չպետք է թույլ տամ, որ ջաղացը նույն պտույտը գործի։
Օրեր առաջ նոր իշխանության ներկայացուցիչը, որն ի դեպ առաջինը չէր, որ նման տափակ հարց էր տալիս՝ սենց քիչ աշխատավարձով ինչու՞ եք այսքան բան անում, ես չէի անի, պատասխանում եմ, բա ո՞ր նպատակի համար Գյումրիից քայլեցիք Երևան, պատասխան՝ ես չեմ քայլել, բա ինչպե՞ս եք պաշտոն զբաղեցնում, ստացվել է, ու եթե քիչ փող տային չէի աշխատի։ Ասում եմ, բա գաղափարի և նպատակի համար չէ՞ այս ամենը ժողովուրդն իրականացրեց, պատասխան , մեկ է նորմալ փող կտան գործ կանեմ, չէ չէ, առաջինը, որ իմ համար լավ լինի։ Այսինքն, դուրս է գալիս մանկավարժները ապրելու բանաձևը չգիտեն, այո՞, հարցս ուղղում եմ մանկամիտ ու փորի համար ապրող պաշտոնյաներին։ Այո, ես և իմ նման շատ ու շատ հայորդիներ, այնպես չէ, որ ձեզնից վատ գիտենք ապրելու բանաձևը, բայց ձեզնից լավ գիտենք, որ նժարին դրված է հայրենիքը, ոչթե ստամոքսն ու անձմական գրպանը։ Գոնե արդար և հավատարիմ եղեք ինքներդ ձեր բերանից դուրս եկած խոսքին, այն գետնով մի տվեք, սիրեք մեր երկիրն ու մեր ժողովրդին, իսկ մեր նման մարդիկ, այո ապրում և արարում են հանուն հայրենիքի, հանուն երեկը հիշելուն, հանուն այսօրն ապրելուն և հանուն վաղն ապահովելուն։
ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ