Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը կերկարաձգի գործունեության ժամանակահատվածը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրելով մի քանի ամսով երկարաձգել քննիչ հանձնաժողովի գործունեության ժամանակահատվածը, քանի որ իրենք չեն տեղավորվում օրենքով նախատեսված ժամկետում:
Հանձնաժողովը, որը ղեկավարում է ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, իր առջև խնդիր է դրել ուսումնասիրել և վեր հանել այն խնդիրները, որոնց պատճառով Հայաստանի և Արցախի զինված ուժերը ինչ-որ իմաստով անպատրաստ եղան պատշաճ արձագանքելու Ադրբեջանի հանխահարձակ գործողություններին»:
Մանրամասները՝ թերթի համարում: