1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«ՏԷՑ-ում գործ խոսալուց էրկու հոգի ինձ խփեցին, մեքենաս տարան». Բագրատունյաց փողոցում մարմնավաճառը դաժան ծեծի է ենթարկվել

1-in.am-ը գրում է.Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ շարունակվեց Հրաչյա Հ.-ի և Նարեկ Շ.-ի գործի դատական քննությունը:


Ըստ մեղադրանքի՝ Հրաչյա Հ.-ն նախնական համաձայնության է եկել իր մտերիմ Նարեկ Շ.-ի հետ՝ ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու շուրջ:

2019 թվականի հունվարի 2-ին, ժամը 19-ի սահմաններում նրանք պատահական տաքսիով գնացել են Երևանի Բագրատունյաց փողոցում գտնվող՝ Նաիրիտ գործարանի մոտ: Այնտեղ մոտեցել են մարմնավաճառությամբ զբաղվող Սուսան Ս.-ին (անունը փոխված է), համաձայնության են եկել վերջինիս ծառայություններից օգտվելու շուրջ:


Սուսան Ս.-ն նստել է իր կողմից շահագործվող «Նիսան Մարչ» մեքենայի ղեկին, Նարեկ Շ.-ն նստել է վարորդի կողքի նստատեղին, Հրաչյա Հ.-ն՝ հետևի նստատեղին:

Սուսան Ս.-ն մեքենան վարել է դեպի Բագրատունյաց փողոցում գտնվող «Սև քար» հյուրանոցը: Հասնելով այնտեղ՝ փորձել է մեքենան կայանել: Այդ ժամանակ, ըստ մեղադրանքի, Հրաչյա Հ.-ն իր մոտ եղած պարանը հետևից գցել է Սուսան Ս.-ի պարանոցին ու ձգել է, իսկ Նարեկ Շ.-ն, ըստ մեղադրանքի, իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է Սուսան Ս.-ի որովայնին ու պահանջել է մեքենան:


Այդ ժամանակ, ըստ մեղադրանքի, Հրաչյա Հ.-ն իր մոտ եղած, որպես զենք գործադրված առարկայի կոթով հարվածել է Սուսան Ս.-ի գլխին, ապա քաշելով՝ նրան տեղափոխել է մեքենայի սրահի հետնամաս:

Նարեկ Շ.-ն, ըստ մեղադրանքի, մի քանի անգամ դանակով հարվածել է Սուսան Ս.-ի թիկունքին՝ վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ կրծքավանդակի աջ և ձախ կեսերի հետին մակերեսների, որովայնի առաջնային պատի աջ կեսի ծակած-կտրած, թափանցող, աջ զստային շրջանի ծակած-կտրած, չթափանցող, ներքին և արտաքին սուր արյունահոսությամբ, լյարդի և թոքերի վնասումներով, հեմոպնևմոթորաքսով, հեմոպերիտոնեումով, ճակատային ձախ կեսի, գագաթային, գագաթածոծրակային հատվածների սալջարդով ուղեկցված վերքերի ձևով:

Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Շ.-ն նստել է մեքենայի ղեկին, մեքենան վարել է դեպի Բագրատունյաց ու Ե. Թադևոսյան փողոցների խաչմերուկ, կանգնել է լուսացույցի կարմիր լույսի տակ:

Սուսան Ս.-ն, ըստ մեղադրանքի, կարողացել է այդ կանգառն օգտագործել, նա մեքենայի հետևի աջ դուռը բացել ու իրեն դուրս է գցել մեքենայից:

Իսկ Հրաչյա Հ.-ն և Նարեկ Շ.-ն, ըստ մեղադրանքի, մեքենային տիրանալով՝ դիմել են փախուստի՝ Սուսան Ս.-ին պատճառելով 1 միլիոն 56 հազար դրամի գույքային վնաս:

Հրաչյա Հ.-ին ու Նարեկ Շ.-ին մեղադրանք է առաջադրված խմբի կազմում նախնական համաձայնությամբ ավազակային հարձակում գործելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Ամբաստանյալների խափանման միջոցը կալանավորումն է:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ Բագրատունյաց ու Ե. Թադևոսյան փողոցների խաչմերուկում մեքենայից իրեն դուրս նետելով՝ Սուսան Ս.-ն կարողացել է հասնել մոտակա հյուրանոց:

Դատարանը հարցաքննեց այդ հյուրանոցի աշխատակցուհուն, ով բացել էր դուռը ծանր վիրավոր ու արնաթաթախ կնոջ առաջ:

Վկան հայտնեց, որ իր աշխատած հյուրանոցում տրվում են սենյակներ օրավարձով ու ժամավարձով:

Դեպքի օրը՝ 2019 թվականի հունվարի 2-ին, ժամը 17-ին ինքը գնացել է աշխատավայր՝ հյուրանոց: Ժամը 19-ի սահմաններում հացուպանիր էր ուտում ու հեռուստացույց էր նայում, երբ դրսից ձայներ է լսել. «Ոնց որ կատվի մլավոց լիներ՝ նվնվոց, հևոց էր»:

Կինը դուրս է նայել ու տեսել է, որ Աննան՝ ինքը այդ անունով էր ճանաչում Սուսանին, իջնում է հյուրանոցի աստիճաններով:

Կինը բացել է դուռը, հարցրել է՝ ի՞նչ է պատահել: Սուսանն ամբողջովին արյան մեջ էր, նրա երկար մազերը թափված էին դեմքին, գլխից էլ էր արյուն հոսում: Նա ասել է՝ Գոռին զանգի, Գոռին զանգի, ու հեռախոսահամար է տվել: Ասել է նաև, որ «ՏԷՑ-ում գործ խոսալուց» երկու հոգի խփել ու մեքենան տարել են:

Ըստ վկայի՝ Սուսանը ուշագնաց է եղել, նրա «պռոշները կավճի գույն էին արդեն»:

Ժամը 19-ն անց 16-ին վկան զանգել է Գոռ անունով տղային, քիչ անց եկել են տղաներ, նաև՝ Գոռ անունով տղան, նրանք արնաքամվող Սուսանին տարել են հիվանդանոց:

Ըստ վկայի՝ այն բազկաթոռը, որի վրա նստել էր Սուսանը, ամբողջովին արյունով էր ներծծվել:

Վկան ասաց, որ հիվանդանոցից ահազանգել էին ոստիկանություն, որտեղից զանգել են իրեն, հարցրել են՝ այդ ի՞նչ է պատահել, հետո ոստիկանության աշխատողներ են եկել հյուրանոց ու իրեն հրավիրել են ոստիկանության Շենգավիթի բաժին:

Բաժնում գտնվելու ժամանակ կինը միջանցքի խոսակցություններից լսել է, որ Բագրատունյաց-Թադևոսյան փողոցների խաչմերուկի տեսասարքն արձանագրել է՝ Սուսանին մեքենայից դուրս էին գցել խաչմերուկում:

Հրաչյա Հ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Էդուարդ Աղաջանյանի հարցերին պատասխանելով՝ վկան ասաց, թե «Աննա» անունով կինն իրենց հյուրանոցում շատ հազվադեպ էր լինում՝ տարին շատ-շատ՝ մեկ-երկու անգամ, բայց ինքը նրան գիտեր: Պաշտպանի հարցին՝ վկային հայտնի՞ է՝ ինչով էր զբաղվում տուժողը, վկան հարցով պատասխանեց՝ «ՏԷՑ-ում ովքե՞ր են կանգնում, դուք չգիտե՞ք, ձեզ համար էլ ակնհայտ է…»:

Այնուամենայնիվ, վկան ինչքան էլ չէր ցանկանում արտաբերել Սուսանի զբաղմունքի անվանումը, համաձայնեց պաշտպանի հարցում հնչած ենթադրությանը, որ տուժող Սուսան Ս.-ն զբաղվել է մարմնավաճառությամբ:

Վկան նշեց, որ դեպքը չի կարողանում մոռանալ. «Կակռազ չեմ մոռանում, էս մի տարի ա՝ սթրես եմ տանում՝ էդ արյունլվա աղջկան տեսնելուց հետո…»:

Վկան պնդեց նաև իր նախաքննական ցուցմունքը:

մանրամասն՝այստեղ: 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan