1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հանրակրթության վարչության պետ` ժամանակին կեղծ դիտորդ Ստեփանյան Աննան, 10-ամյա աղջնակի մորը քաղաքապետարանում նստեցրել է «մեղադրյալի աթոռին», եւ հորդորել է կոծկել…

Օրերս, NewsMedia.am-ը անդրադարձել էր Երեւանի թիվ 75 դպրոցում տիրող բարքերին ու դպրոցի ներսում տիրող լարված տրամադրություններին, որի թիվ մեկ հասցեատերը նույն դպրոցի մաթիմատիկայի ուսուցչուհի Աննա Արամյանն է՝ իր ողբալի հակամանկավարժական որակներով հանդերձ…

Եւ սա այն նույն մանկավարժ կոչեցյալն է, ով նույն դպրոցում սովորող 10-ամյա աղջնակին պարբերաբար անվանարկել ու վիրավորել էր` անվանելով նրան տախտակ, անկարող եւ ծույլիկ, այն դեպքում երբ ՍՈՒՅՆԸ երեխայի օրագրի մեջ իր մտքի գոհարները շարադրելիս մեկ նախադասության մեջ թույլ էր տվել 5 ուղղագրական սխալ: 

Այսինքն, բոլոր առարկաներից նորմալ առաջադիմություն ունեցող երախային ծույլիկ է անվանաում մեկը՝ ով ինքն է պոտենցիալ ԾՈՒՅԼԻԿ , եւ ով անգամ ի վիճակի չէ մեկ նախադասություն շարադրել՝առանց տառասխալների:


Հիշեցնենք, որ մեր նախորդ հրապարակման շրջանակներում մենք ներկայացրել էինք թիվ 75 դպրոցում սովորող 10-ամյա աղջնակի «գլխին եկածը» , որի հետ կապված մանրամասներ էր ներկայացրել էր աղջնակի մայրը` տիկին Զառան:

Մեզ հետ զրույցում նա պատմել էր, որ վերջերս թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա Արամյանը՝ մեկ այլ ուսուցչուհու հետ միասին, երեխայի ներկայությամբ վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել աղջնակի երկու քույրերի ու անգամ իր՝ երեխայի մոր հասցեին, ասելով որ մեկը կա. «ում ծնողի համբավը հայտնի է Շենգավիթ համայնքում»:

NewsMedia-ի հետ զրույցում, Տիկին Զառան մանրամասն ներկայացրել էր նաեւ թե ինչի միջով են անցել փոքրիկ Անգելինան, եւ իրենց ընտանիքի անդամները, մատնանշելով որ Աննա Արամյանի կողմից երեխային հասցված վիրավորանքների, ու բարոյահոգեբանական ճնշումների արդյունքում՝ 10-ամյա աղջնակը ծեծել է ոչ թե հոգեբանների, այլ հոգեբույժների դուռը:

Lurer Lurer-ի լուսանկարը:

 

Քանի որ զննության արդյունքում պարզվել է, որ երեխան իրականում տրավմա է տարել, եւ որ հնարավորինս շուտ՝ աղջնակը պետք է հոգեբանական սեանսներ անցնի, ինչպես նաեւ դեղորայքային բուժում ստանա:

Եւ փոխարենը իրենց մանկավարժ հորջորջածները այս հրապարակումից հետո, նախ եւ առաջ հետաքրքրվեին երեխայի առողջական վիճակով, եւ անեին հնարավորը՝ աղջնակին այս պահին ձեռք մեկնելու եւ լիարժեք կյանք վերադարձնելու համար, (մեր հրապարակումից հետո), ափալ-թափալ, երեխայի ծնողին կանչում են քաղաքապետարան՝ հաշիվ մաքրելու:

Իսկ այդ սուրբ գործը, (թիվ 75 դպրոցի տնօրեն Նարինե Սուրմալյանի դիրիժորությամբ), իր փամփլիկ ուսերի վրա է վերցնում վերջերս պաշտոնաթող եղած Գրիգորի Հայրապետովի բարեկամուհի՝ քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը: Ով քաղաքապետարանում թիվ 75 դպրոցի տնօրեն Սուրմալյանի, մաթեմատիկայի ուսուցչուհի կոչեցյալ Աննա Արամյանի, եւ երեխայի դասղեկի հետ խոսելուց հետո է միայն բարեհաճում իր աշխատասենյակ հրավիրել երախայի ծնողին՝ (դրսում երկար սպասեցնելուց հետո) իբր թե լսելու նրա մտահոգությունները ստեղծված իրավիճակի շուրջ:

Ստեփանյան Աննան, ով այդ հանդիպման ընթացքում գեթ մեկ անգամ չի հարցնում, թե ինչ վիճակում է այս պահին գտնվում աղջնակը ՝10-ամյա Անգելինան, առանց ծնողին լսելու միանգամից նախահարձակ է լինում, եւ նրան նստեցնելով «մեղադրյալի աթոռին»
հակադարձում է, թե ուրիշները կոծկում են նմանատիպ խնդիրները, իսկ ահա ծնողը իր երեխային «գործիք» դարձրած՝ աշխարհով մեկ բարձրաձայնում է կատարվածի մասին:

Հ. Գ1 

Մենք իհարկե հասկանում ենք, որ Ստեփանյան Աննան կոծկելու գործով գուցե լավ դիսերտացիաներ է պաշտպանել այս տարիների ընթացքում, քանի որ մեկ անգամ չէ, որ կրթության ոլորտում առկա խնդիրների մասին բարձրաձայնելիս, Աննան բուն խնդիրը դեռ չմարսած՝ միանգամից լծվում է պաշտպանական գործին, (NewsMedia-ն առիթ ունեցել է այդ մասին խոսելու), բայց որ իրեն մանկավարժ համարող այս տիկինը այլեւս շեղվում է իր բուն գործից՝ կարծես թե ակնհայտ է…
Չենք զարմանում. Տարոն Մարգարյանի պաշտոնավարման օրոք կեղծ դիտորդից՝ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ դարձած, եւ այժմ թավշյա քաղաքապետարանում նոր հորիզոններ նվաճած Ստեփանյան Աննան, դժվար էլ թե կոծկելուց բացի աչքի ընկներ մանկավարժին վայել այլ մղումներով:

Հիմա, մեկն ու մեկը պետք է Աննային բացատրի եւ ասի. որ այդ աթոռը ոչ թե նրա պապենական կտակն է, (որն ինչպես ուզի՝ կբանեցնի) , այլ այդ աթոռը նրա համար է, որ տիկինը ծառայի մեր հպարտ ու դուխով քաղաքացիներին…

Եթե կարող եք եւ ի վիճակի եք. պարոնա՛յք իշխանիկներ, այս կնոջը լուսավորեք թավիշով, որ նախկիններից իրեն հասած այդ աթոռը ծառայելու, այլ ոչ թե ծառայեցնելու համար է:
Այդ քաղաքապետարանը, բոլոր քաղաքացիների՝ բոլոր վարչապետերի քաղաքապետարանն է, եւ ստեփանյան աննան՝ ով իրեն հավանաբար դեռ «վերին արտից» է համարում, պետք է ներքեւ իջնի եւ գիտակցի, որ ինքը պարտավոր է իրեն վերապահված գործառույթներն ու լիազորությունները բանեցնել ըստ օրենքի, այլ ոչ թե գուցեեւ «ախորժակի»:

Տիկի՛ն զբաղվիր գործովդ, այլ ոչ թե ծնողին խորհուրդ տուր՝ կոծկել իրականությունն ու լռել:
Դուք հավանաբար կոծկելու եւ լռելու առաջամարտիկներ եք՝հասկացանք… բայց Ձեր նախասիրությունները լավ կանեք պահել՝ սեփական այլ առիթների համար:
Եւ առհասարակ, տվյալ դեպքում (երբ երեխայի հոգեկան առողջության վիճակը հարցականի տակ է…), եւ եթե պիտի դպրոցի տնօրենի եւ ուսուցիչ կոչեցյալ Աննա Արամյանի վստահված դիտորդի ու փաստաբանի դերը ստանձնեիք, ապա դա կարող էիք անել մեկ դերասանի թատրոնով…այլ ոչ թե ծնողին կանչեիք՝ (եւ 40 րոպե դրսում սպասեցնելուց հետո) «թելեիք աննա արամյանների ասեղն»
ու բարոյահոգեբանական ճնշում գործադրեիք ծնողի վրա:

Հ. Գ 2

NewsMedia.am-ը հետեւողական է լինելու այս խնդրին, եւ մինչեւ վերջ սատար ենք կանգնելու Առստամյանների ընտանիքին՝վեր բարձրացրած խնդրին արդարացի լուծում տալու, եւ երեխային լիարժեք կյանք վերադարձնելու համար:

Եւ դու Աննա՛. հանգիստ նստիր տեղդ, եւ բարեւիր Տիգրան Վիրաբյանին. երկար ճանապարհ ունենք անցնելու…

Շարունակելի…

Ներկայացնում ենք 10-ամյա աղջնակի մոր՝ տիկին Զառայի հետ ունեցած մեր զրույցի մանրամասները:

Lurer Lurer-ի լուսանկարը:

Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո... Կօգտվի՞ Ալիեւը հնարավորությունների պատուհանից... Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների ... Քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում սպանդանոցի... Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոն... Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալո... Սեփական աչքում գերանը չտեսնողը ուրիշի աչքի փո... Մի՛ արհամարեք վանաձորցուն, չունեք այդ իրավուն... Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժ... Գումի շուկայի մոտից 7 հոգի ձերբակալվել է․ քաղ... ԱԺ-ում փորձեցի հիմնավորել, թե ինչու չի կարելի... Իրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում կատարված... Հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը․... ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ... Ասադը դարձել է օտարերկրյա դավադրության զոհ. A... Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Զախարովան Reuters-ին խորհուրդ է տվել հերքել լ... Իրանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Սիրիայի ապագայի ... Սիրիայում ռուսական ռազմաբազաները բերվել են բա... Սիրիական դեպքերը, ինչպես նաև առաջիկայում բեկո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan