Սկանդալային հայտարարություն.գաղտնալսման բաժնի ղեկավարը՝ եղել է Իսրայելի քաղաքացի, իսկ լրագրողների դեմ իրականացվող հաշվեհարդարների հետեւում կանգնած են ուսադիրավորներ, քրեական հեղինակություններ եւ նրանց սպասարկող տարբեր գործիքներ…
Հայտնի է, որ ոստիկանությանը գաղտնալսման հնարավորություն տալու մասին օրինագծի ընդունումը խորհրդարանում, բավականին թեժ քննարկումներ էր առաջացրել հանրության շրջանակներում: Եւ ուշագրավն այստեղ նաեւ այն է, որ այդ նախաձեռնությունը քննադատության են արժանացնում թե՛ հեղափոխությանն այսպես ասած սատարող շրջանակներ, թե՛նախկին իշխող համակարգին հարող խմբեր:
Ըստ ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանի, այս օրինագծի ընդունումը բավականին վտանգավոր է, եւ այն իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում:
Ավելին, Վ. Ղուկասյանի զարմացած է, թե ինչպես հեղափոխությամբ եկած երիտասարդները գնացել նման քայլի՝ ընդունելով այդ օրինագիծը.
-Եթե նման բան տեղի ունենար ՀՀԿ-ի օրոք. կասեին՝ ՀՀԿ-ն գործում է ժողովրդւի դեմ: Դա ուղղակի ապսուրդ է. մարդիկ ընդունել են նախագիծ՝ երեւի չիմանալով թե ինչ է դա նշանակում: Դա նշանակում է կատաստրոֆա: Նրանք դեռ շատ են զղջալու, որ այդ օրենքը ընդունել են:
Իսկ թե ովքեր են այս տարիների ընթացքում գաղտնալսել ՀՀ քաղաքացիներին, եւ թե սրան զուգահեռ ովքեր են կանգնած եղել լրագրողների դեմ իրականացված եւ իրականացվող հաշվեհարդարների, ցեխահարձակումների ու սաբոտաժների հետեւում՝ ուշագրավ եւ սկանդալային հայտարարությունները՝ ներկայացնում ենք ստորեւ.
