1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ծննդատների փակվելն այս բնակավայրերից արտագաղթի լրացուցիչ խթան կդառնա, մարդիկ ընդհանրապես կհեռանան երկրից. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ծննդատների լուծարման թեմային։ Գրառումը ներկայացնում ենք ստորև։

«Անցած շաբաթ, հայտնի դարձավ, որ ՀՀ Կառավարությունը որոշել է լուծարել հանրապետության մի շարք բնակավայրերում գործող ծննդատները։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, այն ծննդատները, որոնք տարվա ընթացքում չեն ընդունում 150 և ավել ծնունդ, ենթակա են լուծարման, իսկ համապատասխան բնակավայրերի բնակչությունը պետք է օգտվի մարզկենտրոնների ծննդատներից։ Հիմնական պատճառաբանությունն այն է, որ այս ծննդատների գործունեությունը տնտեսապես նպատակահարմար չի, և նույն բնակչությունը կշահի, եթե առողջապահական ծառայությունները կենտրոնացվեն փոքր քանակությամբ, բայց ավելի լավ ֆինանսավորվող հաստատություններում։

 

Սա բարդ խնդիր է, և իրականում չի վերաբերում միայն ծննդատներին։ Մեր երկրի բնակչության մոտ կեսը ապրում է բնակավայրերում, որոնք 30,000-ից պակաս բնակչություն ունեն, և նրանց համար բազմատեսակ ծառայությունների լիարժեք և բարձրորակ սպեկտր ապահովելն իսկապես հեշտ չի, պատահական չի, որ դրանք կենտրոնացած են հենց մեծ քաղաքներում, և առաջին հերթին Երևանում։

Սակայն ծննդատների դեպքում, մինչև այս պարզ «շուկայական» տրամաբանությունը կիրառելը, պետք է հաշվի առնել բոլոր բացասական հետևանքները։ Թվեմ մի քանիսը՝

ա) Հայաստանում, սկսած 2014 թ, տեղի է ունենում ծնելիության անընդհատ անկում։ Եթե 2014 թ․ ծնվել է 43 հազար երեխա, ապա 2018 թ․՝ ընդամենը 36,6 հազար երեխա, 2019 թ․ նախնական տվյալներով՝ դրանից էլ փոքր-ինչ պակաս։ Այս ընթացքում, Հայաստանում ծնելիության գործակիցը 1000 բնակչի հաշվով 14,3 -ից նվազել է մինչև 12,3: Այս միտումների շարունակության դեպքում, 2025-2030 թվականներին, երբ ըստ մասնագետների կանխատեսումների, մենք կհայտնվենք հերթական «ծնելիության փոսում», այն կարող է ընկնել մինչև 1000 բնակչի հաշվով 10 - 11 ծնունդ, որն արդեն բավարար չի նույնիսկ պարզ բնական վերարտադրության համար։ Այս պայմաններում, ցանկացած գործողություն, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ արդեն իսկ ցածր ծնելիության վրա, ինքնին սխալ և դատապարտելի է, մանավանդ մի Կառավարության կողմից, որն իր նպատակն է հայտարարել 30 տարում բնակչությունը հասցնել 5 միլիոն մարդու։

 

բ) Եթե Կառավարությունը համարում է, որ առանձին վերցված ծննդատան համար շեմը 150 ծնունդն է տարեկան, ապա պրակտիկորեն ցանկացած համայնք, որը չունի 15 000-ից ավել բնակչություն, ծնելիության հետագա անկման պայմաններում հայտնվելու է ծննդատան փակման վտանգի առաջ։ Կից պատկերում ներկայացված են Հայաստանի այն քաղաքային բնակավայրերը, որոնք ունեն 4 000 - 15 000 բնակչություն։ Այսօր մենք ունենք 22 այդպիսի բնակավայր, որում միասին վերցված ապրում է մոտ 174 հազար բնակիչ, իսկ նրանց մոտակա գյուղերի հետ՝ ավելի քան 300 հազար: Այս բոլոր բնակավայրերը կարող են մնալ առանց ծննդատան, և դա կարող է էապես անդրադառնալ նրանց ընդհանուր ապագայի վրա, մանավանդ սահմանամերձ և հեռավոր քաղաքների՝ ինչպիսիք են Ճամբարակը, Ագարակը, Վարդենիսը, Նոյեմբերյանը, Բերդը, Քաջարանը, և այլն։ Ծննդատների փակվելը լրացուցիչ խթան կդառնա այս բնակավայրերից արտագաղթի, և մեծ հավանականությամբ, մարդիկ ընդհանրապես կհեռանան երկրից։

գ) Գաղտնիք չէ նաև, որ այս բնակավայրերում շատ չեն որակյալ աշխատատեղերը, և ծննդատները այդպիսի աշխատատեղեր ապահովող հազվադեպ հաստատություններից են։ Նրանց կրճատումը հարյուրավոր մասնագետների կթողնի առանց աշխատանքի, քանի որ նրանց մասնագիտությամբ, ըստ սահմանման, իրենց բնակավայրերում այլ աշխատանք չկա, իսկ այլ տեղերում էլ նրանց չեն սպասում։

դ) Վերջապես, ով մեկ անգամ երեխա է ունեցել, հրաշալի գիտի, որ հաճախ են դեպքերը, երբ բժշկական օգնությունը խիստ հրատապ է, այլապես ծննդաբերությունը կարող է վերջանալ ողբերգությամբ։ Երբ մոտակա ծննդատունը գտնվում է 50 և ավել կմ հեռավորության վրա, լեռնային, երբեմն անանցանելի ճանապարհներով, չեն բացառվում այն դեպքերը, երբ այդ օգնությունը իսկապես ուշանա, և երեխայի, կամ նույնիսկ ծննդկանի մահվան պատճառ դառնա։

Ամփոփելով ասածս, կոչ եմ անում Կառավարությանը հետ կանգնել այս հերթական չմտածված ու վնասակար քայլից։ Որպես Կառավարություն, դուք պարտավոր եք մտածել մարդկանց կյանքի որակը բարձրացնելու, և ոչ թե եղածից էլ զրկելու մասին։ Առավել ևս, որ այդպիսի լուծումներ կան համանման երկրներում, երբ փոքր բնակչությամբ բնակավայրերում բժշկական հաստատությունները լուծարվելու փոխարեն տարբեր ճկուն տեխնոլոգիական մոտեցումների միջոցով համապատասխանության են բերվում ծառայությունների փաստացի պահանջարկին։ Մտածեք այդ լուծումների մասին, և մի շտապեք քանդել այն, ինչ դուք չեք ստեղծել, վտանգելով բազմաթիվ բնակավայրերի և ընտանիքների ապագան»։

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan