1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայտարարություն,Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանը հակադարձել է «ԾԻՐԱՆԻ ԳԱՐԴԵՆ » ռեստորանային համալիրի հայտարարությանը

 

 

Ի պատասխան <<Ծիրանի Գարդեն>> ռեստորանային համալիրի հայտարարության, ես հայտարարում եմ, որ 2020 թ. հունվարի 15-ին ինձ կանչել են իմ աշխատավայր, որպեսզի իմ աշխատավարձի 40 %- ը, ես ստանամ: Ինձ մոտեցել է մենեջերը, հրավիրել իր աշխատասենյակ և բառացի ասել.

-Արսե՛ն ջան, ի՞նչ ես անում, քեզ պետք չի , մի՛ արա այսպիսի բաներ: Մենք նստած մտածում էինք, որ սա ռեստորանային համալիր ա և տարբեր տեսակ հաճախորդներ են գալիս, դու քո աշխատանքի բնույթով տարբեր տեսակ մարդկանց հետ ես շփվում, և դա կարող է իր հետևանքները թողնել: Դու աշխատանքից հեռացված ես քո քաղաքական հայացների հետևանքով:

Այնուհետև ես նույն արտահայտությունը կրկնեցի համոզվելու համար.

-Փաստորեն ինձ հանում եք , ո՛չ ավել, ո՛չ պակաս, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ՞ համար:

-Այո՛,- և հավելեց,- կփորձենք քեզ այլ ռեստորանային համալիրում աշխատանքի տեղավորել :

 

 

Որոշ ժամանակ անց մենեջերը ինձ տեղեկացրեց, որ նա նաև իր ֆեյսբուքյան ընկերների ցանկից է հեռացրել, քանի որ իր սիրտը չի տանում, որ իմ ուղիղ եթերների տակ ինձ հայհոյում են: Խոսակցությունը տեղի է ունեցել իր աշխատասենյակում, որտեղ կա տեսախցիկ: Չհավատալով նրա խոսքերի հավաստիությանը՝ ես հեռանում եմ, բայց մի քանի րոպե անց՝ ժամը 17:45 , ես զանգում եմ մենեջերին և ասում եմ , որ իր հետ ցանկանում եմ զրուցել առանձին: Համաձայնում է: Դարձյալ գնում եմ և խոսելու համար մենք մտնում ենք ռեստորանային համալիրի հարսանյաց հյուրասրահ: Ես իրենից պահանջում եմ, որ ինձ տան այն փաստաթուղթը, որտեղ նշված է, թե ինձ հենց քաղաքական հայացքների համար են հեռացրել: Նշեմ, որ այդ շինության մեջ կան բազում տեսախցիկներ: Նա պատասխանում է, որ այդպիսի թուղթ չի կարող տրամադրել, բայց կարող է ինձ պահել մինչ ամսվա վերջ, որպեսզի աշխատավարձիս վերջնահաշվարկը բարձր լինի:

 

 

Բարկացած հեռանում եմ և լրատվամիջոցների և ուղիղ եթերի միջոցով հանրությանը տեղեկացնում եմ տեղի ունեցածը: Առավոտյան ՝ ժամը 09:08 և 09:36 զանգել է ինձ մենեջերը, որի զանգին չեմ պատասխանե: Հետո ինձ են զանգել տարբեր մարդիկ, որոնք նաև հարազատական կապող օղակ են հանդիսանում մեր միջև: Ինձ խնդրել են , որ հանդիպեմ և մի ընդհանուր հայտարարի գամ ու ջնջեմ այդ տեսանյութը, քանի որ այնտեղ նշել եմ <<Ծիրանի Գարդեն>> ռեստորանային համալիրի անվանումը, որը և իրենց համար խայտառակություն է: Ես հրաժարվել եմ, որովհետև մարդկային գործոնի մեջ չի տեղավորվում, որ մարդուն կարելի է հեռացնել քաղաքական հայացքների և սուբյեկտիվ կարծիքի համար: Ի՞նչ է նշանակում, մարդուն քարկոծել, զրկել աշխատանքից, հաց վաստակելու իրավունքից, ազատ խոսքի իրավունքը ոտնահարել քաղաքական փաստեր ներկայացնելու համար: Համենայն դեպս տեղի ունեցածը ես չեմ որակում որպես սեփականատերերի միջնորդություն և ավելի քան վստահ եմ, որ սեփականատերերը տեղյակ չեն ու չեն եղել այն ամենից, ինչ որ տեղի է ունեցել ինձ հետ: Դուք գրառում եք կատարել Ձեր՝ <<Ծիրանի Գարդեն>> ռեստորանային համալիրի ֆեյսբուքյան էջում նշելով, որ ինձ աշխատանքից քաղաքական հայացքների համար չէ, որ հեռացրել: Սա ևս մեկ ապացույց է, որ հնարավոր է՝ մենեջերը , անձնական մոտիվներից ելնելով, արտահայտել է իր սուբյեկտիվ կարծիքը կամ մի քանի հոգու կողմից ուղորդված քայլ է կատարել:

 

 

Այո՛, եթե ես չեմ սխալվում, հենց այս պահին էլ հանդիսանում եմ այդ ընկերության գրացված աշխատողը: Ես վստահ հայտարարում եմ, որ ինձ օրինական ճանապարհով չեն հեռացրել, այլ մենեջերի բանավոր ասածով: Ու այսպե՞ս ենք ստեղծելու օրինավոր երկիր: Անկախ ամեն ինչից ես այդ ռեստորանային համալիրում իմ ապրուստի միջոցն եմ վաստակել և դրա համար հայտնում եմ իմ շնորհակալությունը ռեստորանային համալիրի սեփականատերերին: Իմ աշխատանքը ես կատարել եմ սրտանց, ազնվորեն և բարեխիղճ: Ձեր ֆեյսբուքյան գրառումը չի պարունակում ճշմարտության տարր: Եթե ցանկություն կունենա տնօրենությունը կամ մենեջերը այս ամենի շուրջ մանրամասն զրուցելու, բոլորին հրավիրում եմ բաց հարթակ՝ մամուլի ասուլիս միասին կազմակերպելու : Քանի որ իմ օրգանիզմը չի ընդունում <<սուտ խոսելը, քծնելը>>, ես պարզ մարդավարի, քրիստոնեավայել ցանկանում եմ ամենայն բարիք Ձեր ռեստորանային համալիրին:

 

 

Հուսով եմ ինձնով կվերանան մենեջերի կողմից հնչեցրած այն  

արտահայտությունները, որ քաղաքական հայացքների համար կարելի է մարդուն աշխատանքից հեռացնել: Կյանքում փառք չկա, որ հավերժ է, և մի օր էլ այս քաղաքական ռեժիմը կհեռանա իր գաղափարներով: Շնորհակալություն:

 

 

Հարգանքներով՝ Արսեն Նիկողոսյան:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan