ՀՀ և Նիդերլանդների միջև կա արդարադատության, գիտության, կրթության բնագավառներում համագործակցության մեծ ներուժ․ տեղի ունեցավ երկու երկրների ԱԳ նախարարների ասուլիսը
Տեղի ունեցավ Հայաստանի և Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ստեֆ Բլոկի համատեղ մամուլի ասուլիսը։ Զ․ Մնացականյանն իր խոսքում նշեց, որ ՀՀ և Նիդերլանդների միջև կա արդարադատության, գիտության, կրթության բնագավառներում համագործակցության մեծ ներուժ։
Հիշեցնենք, որ հունվարի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը:
Այցի շրջանակում Ստեֆ Բլոկին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախարար Բլոկն այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին։