1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ.ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ. կիզակետում դարձյալ արամյանն է.սույնը՝ Անգելինայի միջադեպից հետո, նվաստացրել է մեկ այլ աղջնակի նույնպես, աղջնակին ու նրա դասընկերոջը ասելով. «մի հատ ադյալ տամ ծածկվեք, խարույկ վառեք՝ շուրջը լավ հարաբերվեք»

Երեւանի թիվ 75 դպրոցում կրքերը չեն հանդարտվում: Բանից պարզվում է, որ 10-ամյա աղջնակին հոգեբույժի դուռը հասցրած՝ հանրահայտ աննա արամյանը այսօր դպրոց չի ներկայացել, ում բացակայությունը տնօրեն Նարինե Սուրմալյանը մեկնաբանել է. թե նա հիվանդանոցում է, եւ այդ իսկ պատճառով նա չի կարողացել ներկայանալ դպրոց:
Մինչդեռ Շենգավիթ համայնքում տարածված լուրերի համաձայն, արամյանի բացակայությունը՝ բոլորովին այլ պատճառներ է ունեցել…


Ավելին, այսօր դպրոցում տեղի ունեցած թեժ զարգացումները, գերազանցել են նախորդներին՝ հատկապես երբ դպրոց են ժամանել արամյանի համար մտահոգ ոստիկանները:

Օրենքի թավշյա պաշտպաններին՝ նախ եւ առաջ հուզել է այն հանգամանքը, թե ինչու 10-ամյա աղջնակի ծնողը՝Զառա Առստամյանը հաշվի չի նստում  այն իրողության հետ, որ աննա արամյանը նոր «մանկավարժ» է, եւ որ ընդամենը 2019 թվականից է նա անցել աշխատանքի …

Ավելին, ոստիկանական հայտնի մեթոդիտակայի բացը՝ իր հերթին շտապել է լրացնել թիվ 75 դպրոցի տնօրեն Նարինե Սուրմալյանը, ով այսօր 10-ամյա աղջնակի մորը հրավիրել էր դպրոց՝ հարցի վերջնական լուծման պատկերը ներկայացնելու պատրվակով, մինչդեռ սովորույթի համաձայն, Սուրմալյանը կրկին անգամ.կարծես թե ընկել է սաբոտաժի գիրկը: Իսկ ավելի կոնկրետ, երբ ծնողը ընդամենը փորձել է պարզել, թե ի վերջո ինչպե՞ս են դուրս գալու ստեղծված այս քաոսային իրավիճակից. երբ մի դեպքում կա աննա արամյան ՝ում թիրախում արդեն իր երկու զավակներն են… մյուս կողմում կա ՝դարձյալ աննա արամյան, ով արդեն այս պատերազմը անգամ դպրոցի պատերից դուրս է հանել,(տեղափոխելով այն փողոցային ռազբորկաների դաշտ), դպրոցի տնօրենը պատասխանել է, թե իրենք երեխային համար անում են հնարավորը:


Ճշտմանը, թե որոնք են այն քայլերը, որի մասին օրեր առաջ լրատվամիջոցների հետ զրույցում իբրեւ թե հավաստիացումներ էր տվել նաեւ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը, եւ թե ինչո՞ւ այսքանից հետո Նարինե Սուրմալյանը ծնողին չի ներկայացնում, թե այդ ի՞նչ նկատողությունների է արժանացել արամյանը՝ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությանն արժանացած՝ Սուրմալյանը . «խոսքը կրկին կտուրն է գցել» …


Իսկ երբ 10-ամյա աղջնակի մայրը փորձել է պարզել, թե մի քանի օր առաջ ի՞նչ բնույթի ժողով է եղել թիվ 75 դպրոցում, որի ժամանակ այլ ծնողներ եւս դժգություն են ներկայացրել աննա արամյանից՝ բերելով բազում փաստարկներ. Սուրմալյանը հարցը լսելուն պես՝ (ի դեպ այդ նույն հարցը. տիկին Զառան դպրոցի տնօրենից փորձել էր պարզել դեռեւս երկու օր առաջ )  անմիջապես իր մոտ է կանչել մանկավարժական կոլեկտիվին ու դրսում հավաքված որոշ ծնողների, ու ասել, որ նրանք հիմա կպատասխանեն ծնողի կողմից հնչեցված հարցադրմանը:

Նկատենք, որ տնօրենի կաբինետում մանկավարժներից ոմանք, այդ թվում նաեւ 10-ամյա աղջնակի դասղեկը՝ Ավետիսյանը, ով այս պատմության ընթացքում ընդամենը մեկ անգամ է կապ հաստատել երեխայի ծնողի հետ,  խմբակային  գրոհ են սկսել  10-ամյա աղջնակի մոր ուղղությամբ՝ասելով  որ նա խաթարել է իրենց անդորրը:


Նշենք նաեւ, որ ծնողներից մեկը՝ այդ թեժ վեճի ժամանակ, դպրոց այցելած ոստիկանների ներկայությամբ. տնօրենի կաբինետում ասել է, թե «Զարմանում ենք Զեզ վրա տիկին Զառա, թե ինչո՞ւ եք այդքան բորբոքվում… երբ հենա դպրոցի ուսուցիչ Մինասյանը՝ ամեն օր խփում է երեխայիս գլխին»:

Տեսնելով որ որեւէ կերպ հնարավոր չէ ադեկվատ զրույց վարել դպրոցի տնօրենի, եւ դպրոցի տնօրենի հրավերով իր կաբինետ եկած այդ դաշինքի  վրա, 10-ամյա աղջնակի մայրը. տնօրենին կրկին անգամ ներկայացրել է իր երեխայի վիճակը, ասելով որ այլեւս ի վիճակի չէ այդ անառողջ մթնոլորտում շարունակել զրույցը, եւ հեռացել է դպրոցից՝ պնդելով որ որեւէ ճնշում չի կարող ազդել՝ իր երեխայի համար սկսած արդարացի պայքարի վրա:


Ի դեպ, նույնատիպ սցենար տեղի էր ունեցել նաեւ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի՝Աննա Ստեփանյանի կաբինետում, երբ ծնողը փորձել էր ներկայացնել աղջնակի վիճակն ու արամյանի պատճառով՝ դպրոցում ստեղծված անառողջ մթնոլորտը:


Վաղվա ՝մեր հաջորդ հրապարակման շրջանակներում. կհրապարակենք եւս մեկ կարեւոր ձայնագրություն, որին իհարկե հաջորդելու են այլ ձայնագրություններ եւս, ինչն անշուշտ լույս կսփռի այս պատմության գուցեեւ չերեւացող էջերի վրա:

Թերեւս դժվար չէ կռահել, թե քամին որտեղից է փչում՝ երբ խոսքը գնում էր խնդրի արդարացի լուծման մասին:


Իսկ մինչ այդ ներկայացնում ենք աննա արամյանի ՀԱԿԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ անփառունակ դրվագներից եւս մեկը, երբ 10-ամյա աղջնակի հետ տեղի ունեցած միջադեպից եւ բարձրացված աղմուկից հետո, արամյանի դասաժամերին ցանկություն չունի մասնակցելու մեկ այլ դասարանում սովորող  մի աղջնակ եւս, ում մայրը՝ NewsMedia.am-ին է ներկայացրել ուշագրավ ու խայտառակ դրվագներ, թե ինչպես է արամյանը նվաստացրել իր երեխային՝ դասարանի աշակերտների առաջ, որից հետո անվանարկել է աշակերտների ծնողներին, ասելով որ «Ձեր ծնողները՝ իմ կեսի չափ անգամ չկան»:


Որ ասում ենք՝ ՔԱՅԼՈՂ ՊԱՏՈՒՀԱՍ է արամյան կոչվածը՝ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՆՆԱՆ, չգիտես ինչու, եւ ինչի համար… ՊՆԴՈՒՄ Է, թե ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ՚՚՚, որ արամյանը դպրոցում կարող է երեխաների թիրախավորել:


Դեռ մի բան էլ հակադարձում է, թե . «Եւ դուք հավատում եք՝Ձեր ասածի՞ն»:

 


Այժմ ներկայացնում ենք թիվ 75 դպրոցի աշակերտուհիներից մեկի ծնողի՝ տիկին Ռուզաննայի նետ ունեցած մեր զրույցի մանրամասներըՙ , որը լսելուց հետո կրկին գալիս ենք այն եզրահանգմանը, որ մարտնչող տգետն ուղղակի անմրցելի է:

Հիմա դուք Ձեր ասածին հավատում ե՞ք, Աննա Ստեփանյան … թե՞ մինչեւ մի քանի երեխա չհասնի օրթոպեդի ու հոգեբույժների դուռը՝ Ձեր հավատը չի գալու:

Ինչպիսի զուգադիպություն. մի քանի օր առաջ, քաղաքապետարանում՝հանրակրթության վարչության բաժնի (հատկապես 10-ամյա աղջնակի մոր ուղղությամբ նկատվող ) ագրեսիան՝ այսօր նկատվել էր նաեւ դպրոցում, հատկապես երբ փորձում էինք համադրել մեր Ձեռքի տակ գտնվող այն ՓԱՍՏԵՐԸ, որոնք որ հրապարակվելու են հաջորդիվ:

 

NewsMedia.am 

Լուրեր  Հայաստանից եւ աշխարհից 

Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan