VIDEO.«Առանց զենքի մարդուն խփում ես ասֆալտին, զենքով մարդուն ասում ես. խնդրեմ, համեցեք իմ անձնական մեքնեա՞ ».Վարդան Ղուկասյան
ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը, NewsMedia.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Մի գրիչի պատմությանը», նկատեց.
-Ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ՝թե ինչ « չարք ու չարիք» է ընկել Հրայր Թովմասյանի ետեւից:
Եւ ինձ ավելի ցնցեց այն հայտարարությունը, երբ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե երբ որ իմացավ գրիչի գինը՝զարմացավ, ապշեց, եւ այլն եւ այլն:
Ես չեմ հասկանում, նախարար մարդ.չէ՞ր կարող ունենալ՝ 400, 600 դոլարանոց գրիչ, ասենք: Միգուցե մեկն էլ՝ նրան է՞ր նվեր տվել: Հատկապես որ հրապարակվեց տեսանյութ՝թե ինչպես է այդ գրիչը փոխանցվել Նիկոլ Փաշինյանին:
Հիմա դա դարձնել ազատության դրոշ, եւ ասել տեսեք-տեսեք՝ Թովմասյանը գրիչ ա տվել…եւ դա ներկայացնել շողոքորթման փաստ, ես իմաստը չեմ հասկանում:
Գիտեք ինչ. կային մարդիկ, որոնք որ լինելով ընդամենը «ախրանիկ» ՝ ունեցել են ասենք.մի 5-6 անձնական օգտագործման էլիտար մեքենա, որոնց վրա տեղադրված են եղել 20 հազար դոլարանոց պետ.համարանիշներ: Հիմա ՝ Նիկոլ Փաշինայնը ինչի՞ վրա է զարմանում, չեմ հասկանում:
Ուշագրավ այլ հարցերի պատասխաններ՝NewsMedia.am-ի հետ զրույցում: