Զգացողություն ունեմ, որ մեր երկրից փախչելու են ատելության խոսքի օրինակ ծառայող, ապօրինի հանձնարարություններ տվող ու բյուջեն դատարկող պաշտոնյաները․ Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ իր համոզմամբ հեռու չէ այն գեղեցիկ օրը, երբ մեր երկրից կհեռանան ատելության խոսքը քարկոծող, բայց դրա լավագույն օրինակը ծառայող պաշտոնյաները։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Մի տեսակ ցգացողություն ունեմ, որ հեռու չէ այն գեղեցիկ օրը, երբ մեր երկրից վազելով փախնելու են ատելության խոսքն օրնիբուն քարկոծող, բայց և անձամբ լավաւգույն օրինակ ծառայող, անբան ու ձրիակեր, ապօրինի հանձնարարություններ տվող ու կատարող, ավանդական արժեհամակարգի քանդման պիղծ գործին ծառայող, պետական հիմնարկներն ընտանեկան կոոպերատիվի վերածած և պետական բյուջեն քաղաքավարի դատարկող պաշտոնյաները...»։