«Դեղորայքի և պարագաների գները պահեʹք հավուր պատշաճի, դժբախտության վրա փող միʹ աշխատեք». Վիլեն Գաբրիելյան
«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դեղատնային օղակի բոլոր տնտեսվարողներին, այդ թվում՝ մեծածախ վաճառքի սեգմենտի կազմակերպություններին, հորդորում եմ արհեստական պանիկ միջավայրից չօգտվել բժշկական դիմակների և հարակից այլ համապատասխան դեղորայքի և պարագաների գները պահել հավուր պատշաճի:
Անընդունելի եմ համարում դեղի և բուժպարագաների դեպքում, ժողովրդական լեզվով ասած՝ առիթից օգտվելով մարդու դժբախտության վրա փող աշխատելու ավանդույթի բիզնես շահի հետապնդումը:
Դեղի և բուժպարագայի դեպքում, չի կարող բիզնես շահը լինել առաջնային, կամաց-կամաց սովորեք վերաիմաստավորել ձեր գործառույթի փիլիսոփայության հիմքերը: Ձեր արածը #Տնտեսական_Հեղափոխության հետ որևէ աղերս չունի: Այսքանը: