ԱՄՆ-ում կորոնավիրուսի 15 դեպք է գրանցվել. Թրամփը խորհուրդ է տվել հաճախ լվանալ ձեռքներն ու չդիպչել բազրինքերին
Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի վարակի 15 դեպք է գրանցվել և մեկ մարդ «բավականաչափ հիվանդ է». այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. հայտնում է Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով:
Թրամփը նշել է. «Մեզ մոտ ընդամենը 15 մարդ է հիվանդ ... 15 հիվանդներից, ես նրանց օրիգինալ հիվանդներ եմ անվանում, ութը վերադարձել են տուն, որտեղ կգտնվեն մինչև լիարժեք ապաքինվելը: Մեկը հիվանդանոցում է, հինգն ամբողջովին բուժվել են, ևս մեկը այդքան էլ վատ վիճակում չէ, դե գիտեք, «հիվանդանոցի և տան մեջտեղում» վիճակում… Մեկը շատ հիվանդ է: Հույս ունեմ՝ նա կառողջանա, բայց մնացածը հիանալի վիճակում են»,- պարզաբանել է նա ու ավելացրել,որ յուրաքանչյուր տարի սովորական գրիպից ավելի քան 69 հազար մարդ է մահանում:
Թրամփի պնդմամբ՝ Նահանգները պատրաստ է ընդլայնել նոր կորոնավիրուսի մասշտաբները, ինչպես նաև համապատասխան պատվաստանյութ են մշակում:
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահն իր խոսքում անդրադարձել է նաև կորոնավիրուսից խուսափելու միջոցներին: Նա խորհուրդ է տվել հաճախ լվանալ ձեռքերը ու հնարավորինս քիչ դիպչել բազրիքներին:
«Դուք, հավանաբար, լսել եք, ինչպես ես եմ հաճախ լսում, որ պետք է լվանալ ձեռքերը և հետևել մաքրությանը: Բազրիքներից բռնվեք միայն անհրաժեշտության դեպքում: Այսինքն՝ կան որոշ կանոններ, որոնք պետք է պահպանել մրսածության դեպքում»,- ասել է նա:
Որպես օրինակ՝ նա անգամ պատմություն է պատմել՝ նշելով, որ ինչպես է մեկ շաբաթ առաջ իրեն մոտեցել մի մարդ, որին վաղուց չէր տեսել:
«Նա գրկեց ինձ, համբուրեց: Ես հարցրի՝ «լա՞վ եք», ասաց՝ «ոչ, սարսափելի մրսածություն ունեմ»: Եվ նա ինձ փաթաթվել ու համբուրում էր: Ես ներողություն խնդրեցի և գնացի ձեռքերս լվանալու»,- դահլիճում հանդիսատեսի ծիծաղի ներքո պատմել է ԱՄՆ նախագահը: