«Հրապարակ». Իշխանությունները պատրաստվում են Արցախում ընտրությունների և ՀՀ-ում հանրաքվեի հետևանքով հնարավոր ցնցումներին. երկարաժամկետ զորահավաք է նախագծում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարությունը նախատեսում է մարտի 20-ից երեք ամսով զորահավաք անցկացնել։ Օրերս հանրային քննարկման է ներկայացվել «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշման նախագիծը, համաձայն որի՝ առաջարկվում է վարժական հավաքներին ներգրավել 374 քաղաքացու, որոնցից 233-ը` շարքային կազմի, 44-ը` ենթասպայական, 97-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: Ինչո՞վ է բացատրվում այս երկարաժամկետ զորահավաքը, քանզի, ինչպես ոլորտի մասնագետներն են փաստում, զորահավաքների համար ընդունված է եղել առավելագույնը մեկ ամիս ժամանակը։
Պաշտոնական բացատրությունը սա է՝ քանի որ վերջին տարիներին «ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, անհրաժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացում»՝ պետք է սովորեցնել նոր զենքերին տիրապետելը։
Մեր աղբյուրները, կապված զորահավաքի ժամկետի հետ, նշում են նաև, որ դա պայմանավորված է մարտի 31-ին սպասվող Արցախի ընտրություններով և ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեով․ «Ամրացնում են պաշտպանական համակարգը, պատրաստվում հնարավոր ցնցումներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում