«Վազգենավարի» քեֆ արեցինք. Արմեն Սարգսյանը Եռաբլուրում է՝ իր ընկեր Վազգեն Սարգսյանի ծնունդը շնորհավորելու
Այսօր՝ մարտի 5-ին, Վազգեն Սարգսյանը կդառնար 61 տարեկան: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Եռաբլուրում է՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Սպարապետին: Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ Եռաբլուր է գնացել իր ընկերոջ ծննդյան օրվա առթիվ:
«Սրանից մոտավորապես 17-18 տարի առաջ Վազգենի ծննդյան օրը և իմ փոքր տղայի ծննդյան օրը միասին տոնել ենք: Վազգենի նման, «վազգենավար» քեֆ արեցինք»,-ասաց Սարգսյանը:
