«Մեծերը փառքի հետևից չեն վազում.Փառքն ինքն է փնտրում նրանց ու գտնում».Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է
«Մեծերը փառքի հետևից չեն վազում: Փառքն ինքն է փնտրում նրանց ու գտնում». Եղիշե Չարենց
Այսօր հայ հանճարեղ բանաստեղծ, արձակագիր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է (1897թ. մարտի 13, Կարս, 1937թ. նոյեմբերի 27, Երևան):
«…Չարենցի անունը պայթեց ռումբի նման:
…Ու ես տեսա, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գույներն ու ստվերները: Նոր էր աշխարհը, առնական, խորին: Հեղափոխությունը ես` Եղիշե Չարենցով ընդունեցի այն ժամանակ»,- Չարենցի մասին ասել է Գուրգեն Մահարին: