1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանն էլ, բաժնում դիմելով բերման ենթարկվածին՝ասել է. «Զզվում եմ, արա քեզանից, այ ժանտախտ. Նա մատով չի կպել Տիգրանին, սակայն ստորացրել է սրբություններ հայհոյելով

NewsMedia.am-ը արդեն իսկ անդրադարձել է, ազատամարտիկ Վարդան Կարապետյանի ահազանգին. այն ,է որ մարտի 27-ի գիշերը,իր որդու՝ 28-ամյա Տիգրան Կարապետյանի հետ Հարավ-Արևմտյան թաղամասի «Երևան-Սիթի» սուպերմարկետի մոտակայքում՝ դաժան ու անմարդկային միջադեպ է տեղի ունեցել:

Ոստիկանները դաժանաբար ծեծել են, ապա ստորացնելով ու բռնություն գործադրելով բերման են ենթարկել Մալաթիայի ոստիկանության բաժին նույն թաղամասի բնակիչ՝ Տիգրան Կարապետյանին:

Սրան պետք ա ստորացնենք, տարեք ...

 

Տեղի ունեցած այս խայտառակ միջադեպի շուրջ, NEWSMEDIA.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց նաեւ կասկածյալի կարգավիճակում գտնվող Տիգրան Կարապետյանի փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը, նշելով որ.«մարտի 27-ի գիշերը , Տիգրան Կարապետյանը ընկերոջ հետ նրա մեքենայով գնում է Օհանովի փողոցում գտնվող «Երևան-Սիթի» սուպերմարկետ, գնումների: Մինչ այդ մտնում է տուն, տեղեկանում է, որ երեխան լավ չի, կոկորդը ցավում է: Արագ շտապում է, «Սիթիի» դիմաց կանգնում է, փողոցն անցնում: Դեռ խանութ չմտած՝չհասած դեղատուն, գալիս են ոստիկանները՝ քաղաքացիական հագուստով, ու առանց ներկայանալու թե ով են՝ ինչ են, Տիգրանին ասում են. «արա էս ինչ ձեւ ես քշում»:


Ճշտող հարցին, թե քաղաքացիական հագուստով անձինք՝ որեւէ փաստաթուղթ, կամ վկայական է՞լ ցույց չեն տվել Տիգրան Կարապետյանին, հետո նոր հրահանգներ իջեցրել, փաստաբանը հակադարձեց. «Ոչ, ոչ: Նրանք չեն ներկայացել, որ ոստիկաններ են, եւ որեւէ փաստաթուղթ էլ չեն ներկայացրել: Պարզապես մեքենայով դեմը կտրում են, բա՝ արա, էս ո՞նց ես քշում, ու սկսում են հայհոյանքներ հնչեցնել: Տիգրանն էլ՝ պատասխան է տալիս, թե դուք ո՞վ եք, որ ինձ հետ սենց եք խոսում: Դուրս են գալիս երեք հոգի, տշելով, ծեծելով փողոցը անցկացնում են, քարշ տալով ընկերոջ մեքենան են նստեցնում, եւ նույն անմարդակային վերաբերմունքը դրսեւորում նաեւ մեքենայի մեջ՝ պաշտպանյալիս նկատմամբ:Նրան ճանապարհին ուղղակի այլանդակում են: Ծեծում ու ստորացնում են. պաշտպանյալիս կոկորդին են կանգնել, հայհոյել են նրան՝սբություններով:

Եւ այդ ժամանակ է, որ Տիգրանը փորձել է ազատվել ոստիկաններից ու մեքենայի նեղվածքում՝ ծնկով դիպչել է ոստիկաններից մեկի աչքին: Հետո մազերից քարշ տալով, նրան տարել են ոստիկանության Մալաթիայի բաժին, քցել գետնին.որտեղ երկու անգամ ուշքը գնացել է, հետո բերել վրան 96 աստիճանի սպիրտ են լցրել: Դուք հասկանո՞ւմ եք, ինչ են արել մարդու հետ. նույն Մալաթիայի բաժնի ոստիկանները, մարդ վատ էլ ա զգում որ ասի, (Տիգրան էդ մասին հուզվելով էր գրում).թքում են մարդու վրա, բերանին: Ու էդ ամենից հետո էլ, քննչականի պետը իր աշխատակիցներին ասում ա՝ սպասեք, սրան պետք է ստորացնենք, տարեք զուգարան, իսկ հետո թքում են Տիգրանի բերանին, դեմքին: Քրեականի պետը , երբ սպիրտը լցրել է Տիգրանի գլխին, ասել է՝ դեզինֆեկցիա եղիր, այ վարակ: Հետո սկսել են՝նորից հարվածել դեմքին»:

«Այնքան էին սիլլում, որ հայհոյանք էի տալիս, ու մենակ իմ քֆուր տալն էին նկարում», այդ մասին փաստաբանին պատմել է Տիգրանը ու մանրամասնել, թե ինչ է իր հետ տեղի ունեցել ոստիկանության Մալաթիայի բաժնում:


Փաստաբանի խոսքով, Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանն էլ, բաժնում դիմելով բերման ենթարկվածին՝ասել է. «Զզվում եմ, արա քեզանից, այ ժանտախտ: Նա մատով չի կպել Տիգրանին, սակայն ստորացրել է վերջին հայհոյանքները տալով՝ «մոր քֆուր, երեխու քֆուր»: Նրանցից մեկն էլ, իմ պաշտպանյալին ասել է՝ եկեք սրան փչացնենք, մի խփեք, տանենք զուգարան»:

Իսկ թե այս պատմության մեջ, որտե՞ղ է դրսեւորվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնությունը, փաստաբանը պատասխանեց.«Նա ընդամենը մեքենայի մեջ փորձել է ազատվել իրեն ծեծող, իր շարժումները կաշկանդող, իրեն հայհոյող անձանցից ու պատահաբար ծնկով դիպչել է ոստիկանի աչքին: Հիմա եկեք կանգնեցնենք իրար կողքի վնասվածք ստացած ոստիկանին ու Տիգրան Կարապետյանին, ու հասկանանք՝սա իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնությու՞ն է, թե՞ քաղաքացու խոշտանգում: Տիգրանին խոշտանգել , ու ստորացրել են: Մալաթիայի ոստիկանությունում էդ բարքերը չեն վերանա»:

Հարցին, թե այս վայրագությանը բացի հիշատակված անուններից, միջադեպին ականտես, կամ մասնակից եղել ե՞ն ոստիկանության այլ ծառայողներ եւս, փաստաբան Գ. Հովհաննիսյանը հնչեցրեց նաեւ այլ անուններ.բաժանմունքի օպեր-լիազոր, կապիտան Հովհաննես Հովհաննիսյան, օպեր-լիազորներ Հայկ Սողոմոնյան, Ռազմիկ Շիրինյան, Արսեն Այվազյան, եւ հարց հնչեցրեց.«Շատ հետաքրքիր է ուղղակի. ի՞նչ գործ ունի պարետի որոշման հետ՝ օպերը: Իրանք պարետի որոշումով չեն եկել Տիգրանին անհանգստացրել, իրանք Տիգրանին անհանգստացրել են՝արագ քշելու համար:Սա ուղղակի ապսուրդ ա: Փոխարենը կարող էին չէ ՞ .մարդուն լսել, գուցե օգնել , երեխային անհրաժեշտ դեղն էլ տեղ հասցնել, նոր իրենց հուզող հարցերի պատասխանները ճշտել, եթե իհարկե այն այդ պահին մտնում էր պարետի որոշումների մեջ»: 

Ի դեպ նկատենք, որ փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը մտահոգված է նաեւ նշանակված է դատաբժշկական փորձաքննության հետ կապված, որի համար Տիգրան Կարապետյանին ուղարկել են ոչ թե ոստիկանության համապատասխան կենտրոն, այլ հասարակ պոլիկլինիկա, ասելով, որ փորձաքննության համար իրենք պայմաններ չունեն:

 

Պատրաստեց՝ՏԱԹԵՒԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ 

 

 

NewsMedia.am 

Լուրեր  Հայաստանից եւ աշխարհից 

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan