Տիգրանը հիմա հոգեբանական տրավմայի մեջ է. ինձ հետ առանձնազրույցում ասում էր, թե. «Ո՞նց եմ նայելու էրեխուս, մորս, հորս, կնոջս աչքերի մեջ. ո՞նց եմ նայելու»
NEWSMEDIA.am-ը անդրադարձել է խմբագրություն ահազանգած 1992 թվականին ծնված Տիգրան Կարապետյանի հետ մարտի 27-ի ուշ գիշերը. ոստիկանության Մալաթիայի բաժնում տեղի ունեցած դաժանությանը, երբ տեղի ոստիկաները դաժանաբար ծեծի են ենթարկել ազատամարտիկ Վ. Կարապետյանի որդուն:
Նկատենք, որ այս պահին դաժանաբար ծեծի ենթարկված Տիգրան Կարապետյանը, գտնվում է ՁՊՎ-ում, որպես կասկածյալ: Թե ի՞նչ վիճակում է գտնվում է վերջինս, ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվում ներկա պահին եւ որքանո՞վ է վարույթն իրականացնող մարմինը օբյեկտիվ քննություն իրականացնում,NEWSMEDIA.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Կարապետյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը նախ ընդգծելով.
-Երեկ չստացվեց, որպեսզի ռենտգեն անեն Տիգրանի դեմքը. այսօր վարույթն իրականացնող մարմնի հետ կապվեցի՝ առաջարկեցի, որպեսզի պաշտպանյալիս տանենք հիվանդանոց: Սակայն տեղեկացա, որ վերը նշված փորձաքննությունը կատարվում է անվճար, իսկ հիվանդանոցում դա անվճար է: Ես առաջարկեցի, որպեսզի հարազատները վճարեն ռենտգենի գումարը, որովհետեւ հիմա այն շատ անհրաժեշտ է, եւ չի բացառվում, որ Տիգրանի դեմքը հեմոտոմաների մեջ լինի: Տեղեկացրեցին, որ Տիգրանին բերելու են ՁՊՎ-ից, որպեսզի ռենտգեն անեն: Մեր կողմից միջնորդություն է ներկայացվելու, որպեսզի դատահոգեբանական փորձաքննություն իրականացվի, քանի որ Տիգրանը նշում է, որ նրա վրա թքել են, ուզեցել են տանեն զուգարան: Իր խոսքերով, որոշ ժամանակ ծեծելուց հետո, օպերներից մեկը ասել է. «Սրան մի խփեք, սրան պետք ա ստորացնել, սրան եկեք գառլախենք՝ բերեք կոխեք զուգարան»: Տիգրանը հիմա հոգեբանական տրավմայի մեջ ա, ինձ հետ առանձնազրույցում ասում էր, թե. « Ոնց եմ նայելու էրեխուս, մորս, հորս, կնոջս աչքերի մեջ, ո՞նց եմ նայելու»:
-Պարոն Հովհաննիսյան, այս պահին քրեական գործը ի՞նչ հոդվածով է հարուցված:
-Հարուցվել է քր. Գործ՝ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի(Իշխանության ներկայացուցչի նկատմամբ դիմադրություն) 2-րդ մասով(ոստիկանի՝ այս դեպքում աչքին հարվածելը) :
-Իսկ այս պահի դրությամբ, ինչպե՞ս եք գնահատում քնության ընթացքը:
-Դեռ օբյեկտիվ է ընթանում քննությունը. դեռ, այսպես ասած՝ խաղեր չեն նկատվում: Ամեն դեպքում այս պահի դրությամբ՝ պատկերը այդպես է: Տեսնենք:
ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ աշխարհից