Այցելելու ենք մի շարք մարզեր և փորձելու ենք ինչ-որ չափով թեթևացնել նրանց հոգսերն ու խնդիրները
Ելնելով երկրում ստեղծված արտակարգ իրավիճակից՝այսօր Ապարանի Լուսագյուղ գյուղի 10 կարիքավոր ընտանիքներ ստացան օգնություն սննդի տեսքով։ Բարեգործության հովանավորներն են Գերմանիայում բնակվող Հովհաննես Սիմոնյանը ու Լիաննան Ռոստոմյանը։ Այսօրվա բարեգործությունը կրելու է շարունակական բնույթ։ Այցելելու ենք մի շարք մարզեր և փորձելու ենք ինչ-որ չափով թեթևացնել նրանց հոգսերն ու խնդիրները։