Առաջարկվում է կենսաթոշակները վճարել միայն անկանխիկ եղանակով. ընդդիմությունը վերապահումներ ունի
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոփոխությամբ առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակները պետք է վճարվեն բացառապես անկանխիկ եղանակով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանն ասաց, որ կենսաթոշակը քարտով է ստանում կենսաթոշակառուների 54 տոկոսը, առձեռն՝ 46 տոկոսը:
Ընդդիմությունը վերապահումներ ներկայացրեց դրա վերաբերյալ: ԼՀԿ-ական պատգամավոր Արկադի Խաչատրյանն ու Գուրգեն Բաղդասարյանը նշեցին, որ պետք է անձին թողնել՝ կենսաթոշակն անկանխի՞կ է ստանում, թե՞ կանխիկ:
Գուրգեն Բաղդասարյանը հարցրեց. «Ունե՞ք տվյալներ, թե այդ 46 տոկոսը քանիսն են ԴԱՀԿ–ի տոկոսները վճարում, և քանիսի անունով մայր վարկեր են ձևակերպված»։
Ընդդիմությունը հարկ համարեց հիշեցնել, որ շատերը բանկոմատներից օգտվելու խնդիրներ կունենան: Բացի այդ, խնդիր կծագի բանկային համակարգի՝ պատրաստ լինելու առումով, նաև վտանգ կա, որ օրենքի ընդունման արդյունքում որոշ բանկեր կարող են արտոնյալ վիճակում հայտնվել: