«ՀՀ են ներմուծվում ադամանդներ Հնդկաստանից. այդ մաֆիոզ համակարգը ղեկավարում է Փաշինյանը». Միքայել Մինասյան
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը նոր տեսաուղերձ է հրապարակել, որին կից գրել է. «Ռեժիմի վերջին հույսն ու Հայաստանը՝ նոր ադամանդային սկանդալի նախաշեմին»:
«Պայմանավորվելու փորձեր եղել են ոչ միայն ինձ հետ, այլ` բոլորի: Այս անգամ խոսելու եմ ադամանդագործության մասին: ՀՀ են ներմուծվում ադամանդներ Հնդկաստանից: Տարվում են հայտնի 2-3 գործարաններ, որտեղ դրանք դառնում են «հայկական» և արտահանվում այլ երկրներ՝ առանց հարկ մուծելու: Այդ համակարգը ստեղծված է և ղեկավարում է Նիկոլ Փաշինյանի կողմից: Այդ մարդիկ կազմակերպել, Հայաստանի հեղինակության հաշվին կազմակերպել են միջազգային մաֆիոզ համակարգ»,- ասել է Մինասյանը: