1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Դաժան սպանության մեջ մեղադրվող եղբայրներից մեկը` հետախուզման մեջ է, մյուսը` 7 ամիս կալանքի տակ գտնվելուց հետո, Կոտայքի մարզի դատավորի «թեթեւ ձեռքով» ազատ է արձակվում

2019 թվականի հուլիսի 16-ին, Աբովյան քաղաքում դաժան սպանություն էր տեղի ունեցել: Սպանվել էր Աբովյան քաղաքի բնակիչ Վահե Գեւորգյանը, ում կողքին կար դանակ, արնանման հետքեր և հողաթափ: Գեւորգյանի սպանության համար՝ Արսեն Արսենյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, և վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:Իսկ 20.07.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, և 235-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ՝ ներգրավվել է Արամ Արսենյանը. վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում:

Ըստ տուժող կողմի ունեցած հիմնավոր տեղեկությունների, Վ. Գևորգյանին սպանելուն՝ բացի Արսեն և Արամ Արսենյաններից, իրենց անմիջական առնչությունն ու մասնակցությունն են ունեցել Արտակ Վոլոդիայի Ղուկասյանը, Գևորգ Գրիգորի Հարությունյանը, Արա Սամվելի Արսենյանը, Տիգրան Արմենի Ստեփանյանը, ինչպես նաև կատարված հանցագործության մասին նախապես տեղյակ է եղել ոմն «Գոջի»: Դեպքի օրը, Արսեն և Արամ Արսենյանները, և վերը թվարկված անձինք՝ սպանության վայր են գնացել իրենց ավտոմեքենաներով, մասնավորապես, Արսեն Արսենյանը կամ Արամ Արսենյանը վարել են «Նիսան Մարչ» մակնիշի 34 ԱՖ 471 հ/հ ավտոմեքենան, իսկ Գևորգ Հարությունյանը եղել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, ընդ որում, Արսեն և Արամ Արսենյանների ավտոմեքենայի ղեկի ստորին հատվածում՝ առկա պահոցից  հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Շուրջ յոթ ամիս ընթացող նախաքննության ընթացքում, պարզվում է բավական ուշագրավ հանգամանքներ են ի հայտ եկել տուժող կողմի ներկայացուցիչների մոտ: Բայց որ ամենակարեւորն է. սպանության համար կալանավորված եղբայրներից մեկին` 7 ամիս կալանքի տակ մնալուց հետո, չգիտես ինչու Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Գեղամ Մարգարյանը, որոշել է, որ հիմնավոր կասկած չկա եւ ինչ. փոխել է խափանման միջոցը՝ կալանավրումը:

Այսինքն քննիչի կալանավորման միջնորդությունը մերժել է, փոխելով խափանման միջոցը:
Վ.Գեւորգյանի ներկայացուցիչ, աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան Լուսինե Զեյլնալյանը, NEWSMEDIA.am-ի հետ զրույցում անդրադառնալով գործի հանգամանքներին, նկատեց.

-Գործով անցնում են մի շարք անձիք, որոնք եղել են դեպքի վայրում: Որոնցից մեկը անգամ նախապես տեղյակ է եղել ծանր հանցագործության նախապատրաստման վերաբերյալ, բայց չգիտես ինչու. մինչ օրս որեւէ մեկի նկատմամբ մեղադրանք առաջադրված չէ: Միայն մեկ անձի նկատմամբ է մեղադրանք առաջադրված՝ որպես պարտակող: Իսկ սպանություն կատարողն էլ այսօր, փաստացի դրսում է գտնվում:


Փաստաբանի պնդմամբ դատաբժշկական փորձաքննությունը եւս խեղաթյուրված է կատարվել.

-Դիակի փորձաքննությունը նորմալ չի արվել, որովհետեւ ըստ դատական պրակտիկայի` դատաբժիշկները մանրամասն ներքին եւ արտաքին զննման են ենթարկում դիակը: Բայց տվյալ սպանության գործով ՝ դիակի ներքին եւ արտաքին զննման նկարները բացակայում են: Այն դեպքում, երբ սովորաբար դիակի դատաբժշկական զննությունը բոլորը տեղերում մանրամասն պետք է երեւա : Անգամ գլխի հատվածի դիակի զննություն չի կատարվել, այն դեպքում երբ սովորաբար, դատբժիշկները գլխի կաշին հետ են քաշում` արյան զեղումները պարզելու համար:

Ավելին ասեմ. տվյալ դատաբժիշկը այսօր ԱԱԾ-ում ունի մեղադրյալի կարագավիճակ` կաշառք վերցնելու գործով: Մենք բազմիցս բարձրաձայնել ենք` կասկածի տակ դնելով տվյալ դատաբժշկի կողմից տրված փորձաքննությունը:

 

Ի դեպ, տիկին Զեյնալյանի համար տարօրինակ է նաեւ հետեւյալ հանգամանքը.

-Նույն այդ եղբայրների հայրը՝ Կրասնոդարում ուներ գործարան, որը վաճառելուց մի քանի օր առաջ, 7 ամիս կալանքի տակ գտնվող՝ սպանության մեջ մեղադրվող որդուն, վերջապես ազատության մեջ է տեսնում…Քանի որ նրան՝ դատարանի դահլիճից միանգամից ազատ էին արձակել…

 

 

NewsMedia.am 

Լուրեր  Հայաստանից, եւ աշխարհից 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan