Արդեն որերորդ դեպքն է, ինչ մեդիա դաշտում իր ուրույն եւ լրջագույն տեղը զբաղեցնող IRAVUNK.com էլ. օրաթերթը՝ ենթարկվում է հաքերային հարձակման
Արդեն որերորդ դեպքն է, ինչ մեդիա դաշտում իր ուրույն եւ լրջագույն տեղը զբաղեցնող IRAVUNK.com էլ. օրաթերթը ենթարկվում է հաքերային հարձակման:
Ուշագրավն այն է, որ մեդիա դաշտի միջեւ սեւ ու սպիտակի բաժանարար գծերը քաշելուց հետո, շատացել են հարձակումները՝ էլ. օրաթերթերի ուղղությամբ:
Իսկ թե հստակ ում ձեռքի գործն է այս ՍՐԻԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ. գուցե ներքին կամ արտաքին ուժերի, եւ կամ գուցե այս կամ այն սեւ ու սպիտակ քաղաքական ուժերի, ապա այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու առիթ թերեւս դեռ կունենանք:
Հ. Գ
Անընդունելի է ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ ԴԵՄ ցանկացած տեսակի հարձակում.ուստի կոչ ենք անում ՀՀ իշխանություններին եւ իրավապահ մարմիններին՝ հնարավորինս արագ վերականգնել լրատվամիջոցի ազատ և անխափան գործունեությունը:
Հուսով ենք, որ ՀՀ իշխանություններն ու իրավապահ մարմինները գործով կապացուցեն, որ խոսքի ազատությունը և լրատվամիջոցների ազատ գործունեության ապահովումն առաջնային ու օրակարգային են իշխանությունների համար, և օրվա ոլորտի պատասխանատուները ի զորու են ապահովել լրատվամիջոցների ազատ ու անխափան գործունեությունը:
Իսկ մինչ կայքի վերկանգնումը, մեր գործընկերները, IRAVUNK -com-ի խմբագրակազամը հայցում է ընթերցողի ներողամտությունը:
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ աշխարհից