«Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» հայտնի տեսանյութի իրական տուժողը՝ Ա. Մարտիրոսյանն է.չգիտեմ թե որտեղից է հայտնվել այդ կինը, կա ՀՔԾ.թող կանչի՝լսի այդ կնոջը ՓԱՍՏԱԲԱՆ
019 թ. Նոյեմբերին 21-ին, NEWSMEDIA.am էլ. օրաթերթը հրապարակել էր «Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութ, որում երեւում էր, թե ինչպես են երեք հոգի բռնություն գործադրում քաղաքացու նկատմամբ: Տեսանյութի հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով)։ Նախաքննության ընթացքում պարզվել էր, ենթադրյալ բռնության ենթարկված անձի ինքնությունը:
Հիշեցնենք, որ Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու վերաբերյալ հրապարակման կապակցությամբ հարուցված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել Ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով։
Ն. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2007 թվականի փետրվարից 2010 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի ավագ օպերլիազորի պաշտոնը, առերևույթ դիտավորությամբ կատարել է բռնություն և հատուկ միջոց գործադրելով զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից,-այս մասին ասված Էր ՀՀ Գլխավոր Դատախազության հաղորդագրությունում:
Դատախազությունը հայտնում էր. «2008թ. նոյեմբերի սկզբին, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Վ. Ն.-ի աշխատասենյակում, վերջինիս և այլ աշխատակիցների մասնակցությամբ Ն. Ս.-ն՝ բնակարանից գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել է հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկված Ա. Մ.-ի հետ: Վերջինիս կողմից դեպքին իր առնչություն ունենալու հանգամանքը հերքելուց հետո, մինչև հաջորդ օրը՝ լուսաբաց, շուրջ հինգ անգամ նրան ուղեկցել են Վ. Ն.-ի աշխատասենյակ, որտեղ այլ ծառայողների հետ խմբով առերևույթ դիտավորությամբ կատարել են բռնություն. գողության փորձ կատարելու դեպքը խոստովանելու պահանջ ներկայացնելով՝ Ա. Մ.-ին գցել են գետնին, գլխին անցկացրել են հակագազ, ձեռքերով և մահակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ»:
Ըստ հաղորդագրության, Ն. Ս.-ի կողմից առերևույթ բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով էական վնաս էր պատճառվել Ա. Մ.-ի իրավունքներին և օրինական շահերին. ենթարկվելով բռնության՝ վերջինս արժանացել է անմարդկային և նվաստացնող, դաժան վերաբերմունքի:
Հիշեցնենք նաեւ, որ Տեսանյութի հրապարակումից մեկ օր անց, ծառայողական քննության շրջանակներում ժամանակավորապես դադարեցվել էին ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ՝ Ն. Սիմոնյանի լիազորությունները։
Ոստիկանությունն էլ, հրապարակված տեսանյութի առթիվ հայտնել էր, որ աղմկահարույց տեսանյութը արվել է շուրջ 10 տարի առաջ:
Հիշեցնենք նաեւ, որ մի քանի անգամ NewsMedia.am-ը առթիներ ունեցել է անդրադառնալու խոշտանգվող տղամարդու ինքնությանը.խոսքը դատապարտյալ Ա.Մարտիրոսյանի մասին է, ում հարազատներից մեկը, ինչպես նաեւ նրա փաստաբանը առիթ ունեցել են խոսելու Ա.Մարտիրոսյանի քր. գործի, խոշտանգման հայտնի տեսանյութի, քրեական գործի , եւ ներկայիս թնջուկի մասին, որի միջով այսօր անցնում է Ա. Մարտիրոսյանը:
Մինչդեռ, արդեն երկրորդ դեպքն է, ինչ մի կին բարձրաձայնում է այն մասին, որ խոշտանգվող տղամարդը իր որդին է:
Մեջբերում ենք. «Արարատի մարզի Կանաչուտ գյուղի բնակչուհի Անուշ Հովսեփյանը պնդում է, որ քրեական գործով կեղծ քննություն է գնացել, կեղծ մեղադրյալներ են ներգրավվել, քանի որ ոստիկանության բաժանմունքում ծեծի ենթարկված քաղաքացին իր որդին է՝ Վարազդատ Հովհաննիսյանը »:Կանաչուտցի Անուշ Հովհաննիսյանը, լրատվամիջոցի հետ զրույցում նաեւ պնդել է, որ իր որդուն ծեծի ենթարկողը նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբայրն է՝ Անդրանիկ Սարգսյանը, նրա վարորդը և ևս երկու ոստիկաններ։
Ո՞վ է տիկին Անուշ Հովսեփյանը, ի՞նչ կապ ունի նա հայտնի Տեսանյութի խոշտանգված տղամարդու` Արմեն Մարիտրոսյանի հետ, եւ թե ինչո՞ւ է նա պարբերաբար պնդում, որ Տեսանյութում խոշտանգվող տղամարդը իր որդին է, եւ որ նրան խոշտանգողներն էլ Ալիկ Սրագսյանի մերձավոր շրջապատի մարդիկ են, NewsMedia.am նախ փորձեց պարզել (ընդգծում ենք) քր. Գործով տուժող ճանաչված, ոստիկանների կողմից խոշտանգված Արմեն Մարտիրոսյանի փաստաբան ԱՐԱ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԻՑ, ով քաջատեղյակ էր վերը նշված հրապակմանը:
Եւ մեր ճշտող այն հարցին, թե ի՞նչ կապ ունի հրապարակման մեջ հայտարարություններ անող տիկինը, իր պաշտպանյալի հետ, փաստաբանը ասաց հետեւյալը.
-Ճիշտն ասած չգիտեմ, թե այդ կինը ինչ կապ ունի՝այս պատմության հետ: Քանի որ իրական տուժողը՝ Արմեն Մարտիրոսյանն է, որը հիմնավորվել է քր, գործով: Ավելին, այդ հանգամանքը հիմնավորվել է ոչ միայն իր ցուցմունքներով, այլ նաեւ այլ փաստական հիմնավորումներով. առկա են նաեւ ոստիկանների ցուցմունքներ, որոնք հրապարակել այս պահին չեմ կարող , քանի որ գործ ունենք նախաքննական գաղտնիքի հետ:
Չգիտեմ, տիկինը ինչից ելնելով է նման հայտարարություններ անում. կարող եմ վստահ ասել, որ դա իրականությանը չի համապատասխանում:
-Պարոն Ղարագյոզյան, նույն հրապարակման մեջ նաեւ նշվում է, որ խոշտանգման ենթարկողները՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մերձավոր շրջապատից են:Կոնկրետ սույն գործով, արդյո՞ք ձեռք են բերվել փաստական հանգամանքներ, որոնք կփաստեն, որ Ձեր պաշտպանյալին խոշտանգելու գործում ներգրավված են հրապարակման մեջ տեղ գտած այդ անձինք:
-Որեւէ ձեւով Ալիկ Սարգսյանը կամ իր եղբորոդին չեն անցնում այս քր, գործով, առչնություն չունեն: Չեմ կարծում, որ ոստիկանապետը անձամբ, կամ բարեկամի միջոցով փորձեր՝ ինչ-որ մեկին խոշտանգել: Իմ պաշտպանյալը գողության փորձի համար է այդ ժամանակ բերման ենթարկվել՝ Արաբկիրի բաժին, ու իրենից ցուցմունքներ են կորզել: Չեմ կարծում, որ այդ գողության փորձի համար գար, եւ ինչ-որ մեկից ուզենար ցուցմունք կորզել:
Չգիտեմ, այդ տիկինը որտեղից է հայտնվել.ինչ նպատակներ ունի, որպեսզի քր. Գործի ընթացքը շեղի: Կա ՀՔԾ. թող լսի այդ կնոջը, եւ տա իրավական գնահատական՝ այդ կնոջ գործողությունների հետ կապված:
Խոշտանգվող տղամարդու՝ Ա. Մարտիրոսյանի բարեկամուհին, տիկին Մերին էլ իր հերթին, NewsMedia.am-ի հետ զրույցում զարմանք հայտնեց վերոնշյալ հրապարակման եւ հրապակաման մեջ տեղ գտած հայտարարությունների վերաբերյալ, (որն արվել էր քաղաքացի Անուշ Հովսեփյանի կողմից), ասելով հետեւյալը.
-Ես չգիտեմ նա ով է, ոչ մի կապ չունենք մենք իր հետ: Ես զարմանում եմ, թե որտեղից ինքը հայտնվեց, հետո` ինչո՞ւ է լրատվամիջոցը չճշտված աղբյուր ներկայացնում:
-Այսինք որեւէ առնչություն չկա՞ Ձեր եւ տիկին Անուշի միջեւ:
-Ոչ, իհարկե: Նախ հոդվածում գրված է, որ տարբեր մեկնաբանություններ եւ վարկածներ են եղել այդ տեսանյութը հայտնվելուց հետո: Այնինչ տարբեր մեկնաբանություններ եւ վարկածներ չեն եղել, որովհետեւ երկու-երեք օր հետո հաղորդվել է այն մասին, թե ով է տուժողը: Կինը հաջորդ օրը ներկայացել է, եւ ասել. որ դա իր ամուսինն է:
Երկրորդ՝ մի տեսանկյունից էլ լավ է, որ այդ դաժան խոշտանգման ենթարկվողը՝ իր որդին չի եղել: Բացի այդ, ուզում եմ ուշադրություն հրավիրել Անուշ Հովսեփյանի հայտարարության այն հատվածի վրա, երբ նա տեղեկացնում է, որ իր մատնանշած դեպքը տեղի է ունեցել մայիսի 24-ին, այնինչ Արմենին խոշտանգելու դեպքը տեղի է ունեցել նոյեմբեր ամսին, եւ Տեսանյութի կադրերում էլ՝ ոստիկանների հագուկապից ակնհայտ երեւում է, թե որ ամսին կարող էր այդ դեպքը տեղի ունենալ: Նրանք բոլորն էլ՝բաճկոններով են:
Ակնհայտ է, որ իրավական դաշտը հստակ չպատկերացնող տիկին է` որովհետեւ չէ ո՞ր գոյություն ունի տեսանյութի բնօրինակը, որտեղ շատ պարզ երեւում է, թե ով է տուժողը, ո՞նց կարելի է:
Տիկին Մերին եւս, անդրադարձավ հրապարակման մեջ տեղ գտած «մեղադրանքին»՝ ուղղված նախկին ոստիկանապետին եւ նրա եղբորորդուն, մասնավորապես ընդգծելով.
-Ինձ չի հետաքրքրում, թե այդ ժամանակ ով է եղել կառավարության ղեկավարը, ոստիկանապետը: Ինձ հետաքրքրում է, թե ինչու են խոշտանգել, նվաստացրել, ծեծել, խոշտանգումով ցուցմունք կորզել` այդ «մարդակերները»: Ինձ հետաքրքրում է այն, որ գոյություն է ունեցել նման ոստիկանություն եւ որ այդ ոստիկանները արել այդ դաժան խոշտանգում, վերջ... Ի՞նչ տարբերություն, թե որ իքս ոստիկանապետի շրջանում է դա տեղի ունեցել. հստակ է, որ այդ ժամանակահատվածում ունեցել ենք այսպիսի հոշոտող ոստիկաններ:
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ աշխարհից