Այսօր Տիգրանուհի Կարապետյանի ծննդյան տարեդարձն է` ում կյանքի իրար հաջորդած դրամատիկ իրադարձություններն են կանխորոշել, որ նա զբաղվի մանկատան աղջիկների ճակատագրով.IRAVUNK.com
Հայաստանում իր ձեւի մեջ միակ այս կառույցը` «Մեր տունը» շարունակում է ապրել է և ապրեցրել։ Իսկ դա միայն շնորհիվ Տիգրանուհի Կարապետյանի, ով օթեւան է տալիս մանկատների եւ գիշերօթիկ դպրոցների դեռահաս եւ չափահաս այն աղջիկներին, ովքեր ուզում են կրթություն ստանալ կամ շարունակել իրենց ուսումը: «Մեր տանը» նրանք ապրում են չորս տարի` այդ ընթացքում սովորելով էջմիածնում կամ մայրաքաղաք Երեւանում: Տանիք եւ կրթություն տրամադրելուց բացի, այս տարածքը հասարակության տնտեսապես ամենախոցելի անդամներին ապահովում է նաեւ անկախ կյանքի համար անհրաժեշտ միջավայրով:
Այսօր հայկական դրոշի օրն է՚ Ո՞վ է ՀՀ դրոշի հեղինակը և ի՞նչ ճանապարհ է այն անցել
Այստեղ օթևան են գտնում մանկատների և գիշերօթիկ դպրոցների դեռահաս և չափահաս այն աղջիկները, որոնք ուզում են կրթություն ստանալ, կայանալ, ապագայում լավ մայր, գործունյա կին կամ տնային տնտեսուհի դառնալ։
Այսօր հրաշալի մոր, իսկական հայուհու, 30-ից ավել թոռնիկների տատիկ Տիգրանուհի Կարապետյանի ծննդյան տարեդարձն է, ում կյանքի` իրար հաջորդած դրամատիկ իրադարձություններն են կանխորոշել, որ նա զբաղվի մանկատների և գիշերօթիկ դպրոցներից դուրս եկած դեռահաս և չափահաս այն աղջիկների ճակատագրով: