ԱՀԱԶԱՆԳ․ Շենգավիթ ԲԿ-ն քաղաքացիներին թեստավորում է 10.000-ի փոխարեն 30.000 դրամով և ՀԴՄ կտրոն չի տրամադրում.mamul.am
Այսօր MAMUL.am լրատվական գործակալությունն ահազանգ է ստացել քաղաքացուց, ով տեղեկացնում է (տրամադրվել է նաև տեսանյութ, ինչը չենք հրապարակում Բժշկական գաղտնիք պահանջով), որ ինքը հունիսի 4-ին Շենգավիթ ԲԿ-ում հանձնել է COVID_19 թեստ և իրենից գանձել են 30.000 դրամ՝ 10.000 դրամի փոխարեն։ Բացի այդ, քաղաքացին օրեր շարունակ պահանջել է, որ իրեն տրամադրեն թեստի հանձնման հավելյալ 20.000 դրամի ՀԴՄ կտրոնը, սակայն այդպես էլ չի կարողացել ստանալ այն։ Նշենք, որ քաղաքացին ողջ ընթացքը տեսանկարահանել է, որտեղ պարզորոշ երևում է, որ բժիշկները խուսափում և տարբեր պատճառաբանություններ են ներկայացնում՝ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար։
Հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը։