1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ինչու՞ է Շիրակի մարզում "ընտրությունները բազմիցս ապականած" անձը վայելում Փաշինյանի հովանավորությունը (լուսանկար)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով շատ է խոսում արդարությունից և բոլոր հանցագործներին պատասխանատվության ենթարկելուց, հանրությունից գողացվածը լումա առ լումա հետ վերադարձնելուց, բազմիցս է ապացուցել, որ տարրական դեմագոգ և ստախոս է, որի մոտ արդարադատությունը ընտրովի է և իրականացվում է իր անձնական շահերից դուրս գալով...
Մինչ Նիկոլի վարչակարգը, ինչ-որ թղթի կտորի վրա հավաքած տեքստի հիման վրա, ԲՀԿ-ին և նրա առաջնորդին մեղադրում է ընտրակաշառք բաժանելու մեջ՝ դրանով ծիծաղելի վիճակում հայտնվելով, ըստ որի` 10 տարի ՀՀԿ-ի կողմից ղեկավարվող Հայաստանում ընտրակաշառքը ԲՀԿ-ն է բաժանել, ԱԱԾ-ն կրկին ակնկալում է ստանալ հանրության աջակցությունն այդ փաստի վերաբերյալ...
Սակայն ինչպես տեսնում ենք, Նիկոլին և ԱԱԾ-ին միայն հետաքրքրում են ԲՀԿ-ին վերաբերող փաստերը, այնինչ, նախկին ընդդիմադիր, իսկ այժմ այս իշխանություններին լոյալ որոշ գործիչներ, օրինակ՝ ժամանակին բացահայտ մեղադրում էին Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի երկարամյա ղեկավար Սահակ Մինասյանին "ընտրությունները Շիրակի մարզում կրթական համակարգի վարչական ռեսուրսով բազմիցս ապականելու" մեջ, որն ինչպես երևում է ո՛չ հետաքրքրում է վարչապետին, ո՛չ էլ՝ ԱԱԾ-ին (տե՛ս լուսանկարը)...
Հետաքրքիր է, ի՞սկ այս իշխանությունները երբևէ հետաքրքրվել են, թե Սահակ Մինասյանը 2012 թ-ից ի վեր տեղի ունեցած ընտրություններում և հանրաքվեներում ինչ դերակատարություն է ունեցել Շիրակի մարզում կամ ինչ կոռուպցիոն խայտառակ սխեմաների մասնակից է եղել, որին, ի դեպ, իր կայքում անդրադարձել է ԱԺ փոխխոսնակ Սիմոնյանին ընտանիքին պատկանող կայքը ( տե՛ս https://araratnews.am/8-milion-satarelo%D5%9E%D6%82-hamar/ )...
Սակայն իշխանությունները լռում են, իսկ իրավապահները, որքան հասկանում են, ամեն ինչ անում են որպեսզի Սահակ Մինասյանին վերագրվող ընտրակեղծարարությունը և ՇՊՀ-ում գործած հանցագործությունները չբացահայտվեն (գործը երկու տարուց ավելի դեգերում է քննչականից ՀՔԾ, որի վերջը չի երևում)...
Հավելեմ, որ 2017 թ-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը բուհը վերածել էր ՀՀԿ-ի ոչ պաշտոնական շտաբի... Սահակ Մինասյանը բուհի բազմաթիվ աշխատակիցներին լծել էր ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածու Արման Սահակյանի համար ձայներ հավաքագրելու անպատվաբեր գործին, ով այժմ համարվում է այս իշխանությունների սիրելի գործարարներից մեկը...
Ըստ Գյումրիում տարածված լուրերի` Սահակ Մինասյանի կողմից գործած հանցագործությունների, այդ թվում նաև ընտրակեղծարարությունների համար, այս իշխանությունների նրա հանդեպ սիրալիր վերաբերմունքը "անվճար" չէ...
Նախ, ըստ օդում կախված լուրերի, իրավապահներն ահռելի գումար են վերցրել նրանից (խոսքը գնում է 200 հազար ԱՄՆ դոլարի մասին)... Երկրորդ՝ նրան օգտագործում են... Օգտագործում են իշխանություններին քննադատող մարդկանց դեմ... Օրինակ՝ իմ կամ Ախուրյան գետի վրա գտնվող ՀԷԿ-ի տերերից մեկի դեմ, որոնց դեմ տխրահռչակ նախկին ՀՀԿ-ականը դատական հայցեր է ներկայացրել... Նրա, ենթադրաբար, ընտրակեղծարարական ունակություններն այս իշխանությունները ևս գնահատում են շատ բարձր... Այլ կերպ չի կարելի մեկնաբանել սույն կերպարի ընդգրկվելը "ԱՅՈ՛"-ի շտաբի աշխատանքներին... Այո՛, հենց այդպես... Ես ինքս եմ տեսել ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանին "ԱՅՈ՛"-ի շտաբ մտնելիս... Երևի գնացել էր մաստեր-կլասս ցույց տալու նորաթուխ իշխանավորներին, թե ինչպես կեղծել հանրաքվեն...
Անկեղծ՝ չզարմացա, քանի որ Նիկոլի կողմից ժամանակին Հայաստանի թիվ 1 ընտրակեղծարար հռչակված ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մինչև հիմա այդ պաշտոնին է...
Ու այս ամենից հետո Փաշինյանն ուզում է, որ ես կամ հազարավոր այլ մարդիկ հավատանք, որ նա արդարության առաջամարտի՞կ է... Ո՛չ... Նիկոլը հանցագործությունների մասին իր ձեռքի տակ եղած տեղեկությունները օգտագործում է անձնական շահերից դուրս գալով՝ անհրաժեշտության դեպքում շանտաժելով "կասկածյալին", որպեսզի վերջինիս կա´մ դուրս հանի խաղից, կա´մ օգտագործի նրան ըստ ցանկության...

Gagik Hambaryan-ի լուսանկարը:
 
 
 
 
 
ՔԱՂԱՔԱԳԵՏ  ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ 
 
 
 
 
 
 
Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդությո... Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan