Եվ հենց սա՛ է այն մղձավանջի բանաձեւը, որի մասին մենք ամիսներ շարունակ զգուշացնում էինք. Ռուբեն Մելիքյան
«Если Бога нет, то всё дозволено». ահա՛ այն աստվածաբանական բանաձեւը, որը թրի պես խոցում է Ֆյոդոր Դոստոեվսկու «Կարամազով եղբայրների» ցանկացած անփորձ ընթերցողի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելքիյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Իրավաբանն այս միտքը կշարադրեր քիչ այլ կերպ՝ «Եթե չկա ՍԱՀՄԱՆԱդրություն, ապա ամեն ինչ թույլատրելի է»։ Եվ հենց սա՛ է այն մղձավանջի բանաձեւը, որի մասին մենք ամիսներ շարունակ զգուշացնում էինք։ Պետք չէր գնդակահարել Մայր օրենքը»: