Պարտքերի մեջ խրվել եմ, հին տնից ահագին պարտքեր ունեմ ու պարտավորագիր եմ գրել. միայնակ մայրը մենակ է մնացել իր խնդիրների հետ.pastinfo.am
Նարինե Առաքելյանը միայնակ մայր է, և իր 5-ամյա աղջկան պահելու համար աշխատում է ամեն օր։ Այժմ շիշ լվանալով է գումար վաստակում, բայց օրը հազիվ 3000 դրամ է կարողանում տուն բերել, իսկ դրանով բնակարանի վարձ տալն ու երեխային պահելն անհնար է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Նարինեն ասաց, որ ընդամենը մեկ ամիս առաջ բնակարանի վարձը չվճարելու պատճառով ինքը և երեխան դրսում են հայտնվել, բայց ինչպես ինքն է ասում՝ գտնվեցին բարի մարդիկ և կարողացան վարձակալել նոր բնակարան։
«Պարտքերի մեջ խրվել եմ, հին տնից ահագին պարտքեր ունեմ ու պարտավորագիր եմ գրել, որ այդ պարտքերը պետք է տամ, բայց արդեն մեկ ամիս է, ինչ 10 դրամ չեմ կարողանում տալ, իսկ իրենց ոստիկանությունով անընդհատ վախեցնում են»,-ասաց Նարինեն։
Մանրամասները՝ տեսանյութում
